Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ցավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետ
Հասարակություն

Պարո՛ն Փաշինյան, Դուք դարձել եք պարտության և կապիտուլյացիայի խորհրդանիշ. Արտակ Թովմասյան

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը գրել է.

«Պարո՛ն Փաշինյան, դեռ մեկ ամիս առաջ, Ձեր կողմից, այսպես կոչված, կապիտուլյացիայի ակտ ստորագրելուց հետո, հանդես եկա Ձեր հրաժարականի պահանջով։ Խորը զարմանքով պետք է արձանագրել, որ Դուք, անձնական շահը և իշխանությունը պահպանելու ձգտումը վեր դասելով ազգային ու պետական շահից, շարունակեցիք համառ պայքարը իշխանությունը պահպանելու համար նույնիսկ այն դեպքում, երբ ձեր հրաժարականի պահանջով հանդես եկան Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, ՀՀ նախագահը, տասնյակ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մտավորականներ, համայնքների ղեկավարներ և ավագանիներ, Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը և բազմաթիվ գիտական կենտրոններ, ծանրակշիռ հասարակական գործիչներ և գործարարներ սփյուռքից, և, ըստ էության, հայության գերակշիռ մեծամասնությունը:
 
Ձեր իշխանավարության յուրաքանչյուր օրը ևս մեկ պարտության օր է հայ ժողովրդի համար, որովհետև երկրում կատարյալ քաոս և անիշխանություն է։ Աշխարհաքաղաքական որևէ կարևոր կենտրոնում Ձեզ լուրջ չեն վերաբերվում։ Դուք պետք է հեռանաք, որովհետև ամբողջովին տապալել եք իշխանության գործառույթները և ի զորու չեք իրականացնելու Սահմանադրությամբ Ձեզ վերապահված լիազորությունները: Այս պատերազմը ձեր ապաշնորհ արտաքին քաղաքականության, բանակցությունները սեփական կետից սկսելու, «Արցախը Հայաստան է և վերջ» ու նմանատիպ պոպուլիստական ձևակերպումների և դիվանագիտության մասին տարրական պատկերացումների բացակայության արդյունք է։
 
ա) Դուք մինչ օրս որևէ լուծում չեք կարողացել գտնել ռազմագերիների, անհայտ կորածների և մեր զոհված հայորդիների մասունքների հետվերադարձի հարցերով: Տեսնելով ձեր անզորությունը՝ հայ ժողովուրդը այս հարցերի լուծման հույսերը կապում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ուղիղ դիմում է նրան՝ խնդրելով իր միջամտությունը։
 
բ) Ամեն օր սահմանների ճշտման և քարտեզագրման պատրվակով ադրբեջանցիները մտնում են մեր գյուղերը և նորանոր տարածքներ են զավթում, ՏԻՄ-երն ու կամավորական խմբերն են փորձում ինքնուրույն լուծումներ գտնել` բանակցելով թշնամու հետ։
 
գ) ՀՀ պետական բյուջեի կատարողականները տապալված են։ Դուք այլևս ի զորու չեք ապահովելու եկամուտների նորմալ հավաքագրումը։ Շուտով կարող են առաջանալ խնդիրներ թոշակների և աշխատավարձերի վճարումների գործընթացում, ինչի հետևանքը կարող է լինել աղետալի սոցիալական պայթյունը։
 
դ) Այս իրավիճակը մեծամասամբ Ձեր և Ձեր թիմի երկուսուկես տարվա հակառուսական քաղաքականության արդյունքն է: Դուք Ձեր պաշտոնավարման ամբողջ ընթացքում չկարողացաք համոզել, որ Ձեր վերջին տասնամյակների հակառուսական դիրքորոշումները անկեղծորեն փոխվել են, ավելին, արեցիք ամեն ինչ՝ ռազմավարական դաշնակցի հետ մեր հարաբերությունները հետևողականորեն խաթարելու համար:
 
Մեզ հարկավոր է կառավարություն՝ մեծամասամբ նոր մարդկանցից բաղկացած, որն ի զորու կլինի գործընկերային և ռազմավարական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի Դաշնության հետ, ում ջանքերով և շնորհիվ, ի դեպ, կանգնեցվեց հենց Ձեր կողմից հրահրված արյունահեղությունը: Վստահ եմ, որ միայն որակապես նոր քաղաքական թիմը կարող է հաստատել փոխադարձ վստահության և պետական շահի վրա հիմնված հարաբերություններ ՌԴ քաղաքական էլիտայի հետ և համատեղ ջանքերով ապահովել Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգությունը և դուրս հանել մեր երկու պետությունները քաղաքական և տնտեսական կոլապսից: Այժմ, ըստ էության, ձևավորված է համազգային կոնսենսուս Ձեր հրաժարականի պահանջի շուրջ, մինչդեռ դուք շարունակում եք ձևացնել, թե չեք նկատում այդ ամենը, և ոչինչ տեղի չի ունենում: Պարոն վարչապետ, ո՞ւր եք տանում մեր երկիրը։ Դեպի հաջորդ կապիտուլիացիա՞։ Չէ՞ որ Ձեր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածը ձախողումների և անկման ժամանակագրություն է: Այս օրերին ամբողջ հանրապետության տարածքում կառավարության և անձամբ վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաներ են տեղի ունենում: Իմ թիմակիցներին և կողմնակիցներին կոչ եմ անում դուրս գալ փողոց և օրենքով չարգելված բոլոր ձևերով արտահայտել իրենց քաղաքացիական կամքն ու երկրում նոր, հմուտ և արհեստավարժ իշխանություն ձևավորելու վճռականությունը: Ուժային կառույցների աշխատակիցներին կոչ եմ անում բացառել ճնշումները և հալածանքները վարչապետի հրաժարականը պահանջող անձանց նկատմամբ։ Տղանե՛ր, այդ մարդիկ պայքարում են նաև ձեր և ձեր երեխաների ապագայի համար, և համոզված եմ, որ գալու է այն օրը, որ դուք էլ եք միանալու այդ պայքարին։
 
Վերջին հարյուրամյակի ընթացքում հայ ժողովուրդը երբեք այսքան հուսալքված և կոտրված չի եղել, և միայն Ձեր հեռացումը լուսավոր ապագայի հեռանկարներ կբացի հայության համար: Ձեզ մնացել է մեկ բան՝ հրաժարական տալ՝ թույլ տալով, որ ձևավորվի պետական և ազգային արժեքներ կրող նոր իշխանություն, որն ի զորու կլինի համախմբել հայ ժողովրդին և սպասարկել նրա կենսական շահերը: Ձեր հրաժարականից հետո կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ և ժողովուրդը մեզ հետ միասին կորոշի, թե ում է վստահում պետության կառավարման ղեկը առաջիկա տարիների համար։ Պարո՛ն Փաշինյան, Դուք դարձել եք պարտության և կապիտուլյացիայի խորհրդանիշ։ Հայ ժողովուրդը չի կարող և չի հանդուրժելու պետության այդպիսի ղեկավարի։ Սա պայքար է ոչ թե իշխանության, այլև մեր ժողովրդի արժանապատիվ գոյության և զարգացման համար։ Հուսով եմ՝ Դուք Ձեր մեջ ուժ և ողջամտություն կգտնեք՝ այլևս չպայքարելու սեփական ժողովրդի դեմ և, հրաժարական տալով, հնարավորություն կտաք փրկելու Հայաստանի Հանրապետությունը հետագա կործանարար զարգացումներից»: