Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Հայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան
Հասարակություն

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

 

Բարենպաստ օր է, որը հարմար է գործնական բանակցությունների, աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված ցանկացած հարց քննարկելու համար: Դուք հեշտությամբ մրցակիցներին կհամոզեք ձեր ճշմարիտ լինելը, կհետաքրքրեք նրանց, որոնք նախկինում բոլոր առաջարկներին քննադատորեն էին մոտենում: Հաճախ համախոհներ գտնելուն կօգնի հմայքը, դուք դուր կգաք մարդկանց, և նրանք հաճույքով ամեն ինչում կօգնեն:

Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Աշխատեք գլուխներդ չկորցնել: Վտանգ կա՝ այսօր տարվեք մեկով, որին իսկապես հասկանալը հեշտ չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հետաքրքիր իրադարձություններով ու կարևոր գործերով լի կլինի: Մանր-մունր հոգսերը կարող եք մի կողմ վանել մտքից, ժամանակ չի մնա նաև հին խնդիրների մասին մտածելու համար: Ամեն ինչ չէ, որ ուզածի նման կդասավորվի, բայց ճանապարհին չեն հայտնվի այնպիսի խոչընդոտներ, որոնք չկարողանաք հաղթահարել:

Հնարավոր են դրամական մուտքեր ու նվերներ, հաճելի անակնկալներ: Որոշ Ցուլեր լավ գումար աշխատելու շանս կունենան: Աշխատեք ավելի շատ մտածել ապագայի մասին, համարձակ մեծ ծրագրեր կառուցեք: Այսօր առաջ եկած շատ գաղափարներ շուտով կկարողանաք կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ հաջող օր է սպասվում: Նոր հնարավորություններ կբացվեն, կիրականանան հին ցանկությունները, շանս կունենաք անել այն, ինչի մասին վաղուց էիք երազում: Դրական միտումներն ամբողջությամբ օգտագործելու համար համառություն և աշխատասիրություն է պետք. չարժե ժամանակը զուր վատնել, երկար ժամեր անցկացնել դատարկ զրույցների մեջ: Կենտրոնացեք իսկապես կարևոր գործերի վրա:

Հավանական են ծանոթություններ, որոնք ոչ միայն հաճելի, այլև շատ օգտակար կլինեն: Ամեն անգամ չի հաջողվի ճիշտ տպավորություն թողնել, բայց դուք բոլոր դեպքերում մոտեցում կգտնեք նույնիսկ ամենադժվար բնավորությամբ մարդկանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է շփումների ու նոր ծանոթությունների համար: Դուք հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք շրջապատողների վրա, կհետաքրքրեք նրանց, աջակցություն կստանաք: Մտքում հրաշալի գաղափարներ կծնվեն, կարող եք անհապաղ անցնել դրանց իրագործմանը: Լավ գումար աշխատելու հնարավորություն կա, սակայն հույս մի ունեցեք, որ դրանք հեշտ փողեր են լինելու:

Օրվա երկրորդ կեսը հույզերով, հաճելի ապրումներով ու հոգսերով լի կլինի: Չեն բացառվում կարևոր ու ոգեշնչող իրադարձություններ ընտանիքում: Որոշ Խեցգետիններ որոշումներ կընդունեն, որոնց կհետևեն մեծ դրական փոփոխությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարդ օր է, բայց հաջողության հասնելու շանսեր ամեն դեպքում ունեք: Դրա համար պիտի հետ կանգնեք շտապողական որոշումներից, վերլուծեք ձեր սխալներն ու ստացած փորձը: Լուրջ մոտեցում է պետք բոլոր գործերին, նույնիսկ սովորական ու միապաղաղ: Հնարավորություն կունենաք օգտակար բան սովորել, փորձ ձեռք բերել, որը շուտով պետք կգա:

Սիրելի մարդու հետ արագ լեզու գտնել ամեն անգամ չի հաջողվի: Բայց վեճերից կկարողանաք խուսափել, հաճախ կօգնեն զիջող լինելն ու հումորի զգացումը: Երեկոն հարմար է երկուսիդ համար կարևոր բաների մասին անկեղծ զրուցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այս բարենպաստ օրը հարմար է լուրջ աշխատանքի, բարդ գործերի և կարևոր հարցերին պատասխաններ գտնելու համար: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, հաճախ կնկատեք այն, ինչը վրիպել է ուրիշների աչքից: Նշանի որոշ ներկայացուցիչների լավ նորություններ ու առաջարկներ են սպասվում, որոնք կարելի է առանց երկար մտածելու ընդունել:

Օրը հրաշալի է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Նոր ծանոթների հետ արագ լեզու գտնելու և հաշտվելու հնարավորություն կունենաք: Հավանական են առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք հնարավորինս շուտ որոշել, թե ինչով եք զբաղվելու օրվա ընթացքում: Այսօր լավ է ոչինչ ինքնահոսի չթողնեք. օրն ավելի արդյունավետ կանցնի, եթե ծրագրի համաձայն գործեք: Հնարավոր են հաճելի լուրեր հեռվից, չեն բացառվում հին ծանոթների անակնկալ այցերը:

Օրվա երկրորդ կեսը հաճելի ու հետաքրքիր կանցնի: Այն հարմար կլինի ստեղծագործելու համար: Եթե նոր գործեր ստանձնեք, արագ հաջողության կհասնեք դրանցում: Հարմար ժամանակ է մտերիմների հետ գաղափարներով ու ծրագրերով կիսվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արդյունավետ օր է, որը հրաշալի է գործերում կարգուկանոն հաստատելու և այն մարդկանց օգնելու համար, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Որոշ Կարիճների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն շատ վաղուց կատարած աշխատանքի դիմաց:

Դուք բարեհոգի և կենսուրախ կլինեք, դուր կգաք նոր ծանոթներին ու հրաշալի լեզու կգտնեք նաև հների հետ: Հնարավոր է նոր հարաբերությունների սկիզբ, որոնք ավելի շուտ ընկերական բնույթ կկրեն, քան ռոմանտիկ: Շանս կա՝ համախոհներ գտնեք, որոնց հետ միասին շուտով համարձակ ծրագրերը կյանքի կկոչեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի օր է: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները: Ձեզ կհաջողվի ղեկավարել ու ոգեշնչել, շրջապատողներին վարակել ձեր գաղափարներով: Դուք առանց վախենալու և կասկածելու կվերցնեք ուրիշների համար պատասխանատվությունը, եթե դա պահանջի իրավիճակը: Ինտուիցիան կօգնի խուսափել անպիտան ռիսկից:

Օրը հարմար է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Կարող եք ընդառաջ գնալ նրանց, որոնց համակրում եք, խոստովանել ձեր սխալները կամ անկեղծ զրուցել սիրելի մարդու հետ այն մասին, ինչը երկուսիդ համար էլ կարևոր է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Արդյունավետ օր է, որը շատ, այդ թվում՝ նաև բարդ գործերից գլուխ հանելու շանս կընձեռի: Դուք ակտիվ կգործեք, կաշխատեք հնարավորինս արագ լուծել ծագած հարցերն ու հաջողության կհասնեք դրանում: Նոր համախոհներ ձեռք կբերեք, շատերին դուր կգա գործերին ձեր մոտեցումը:

Օգտակար կլինի ցանկացած միջոցառման ու նախագծի մասնակցելը, որը նոր բան սովորելու, նույն ոլորտում աշխատող մարդկանց հետ ծանոթանալու, նոր համախոհներ գտնելու շանս կտա: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Աշխատանքին վերաբերող հրաշալի գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է շփումների համար: Այն հրաշալի է մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Դուք շատերին դուր կգաք, ձեր գաղափարներով կհետաքրքրեք նրանց, որոնցից շատ բան է կախված: Նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ կհայտնվեն, դուք շրջապատողներից շատ բան կսովորեք:

Երեկոն հարմար է սիրային ժամադրության համար: Դուք կգտնեք սիրելիին ուրախացնելու ձևը, նա էլ կփորձի նույն ձևով պատասխանել ձեզ: Հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ, ուշադրության նշաններ: Չի բացառվում՝ իր մասին հիշեցնի մեկը, որի հետ հարաբերությունները ժամանակին չեն ստացվել: Այս անգամ ամեն ինչ այլ կերպ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ավելի լավ է ոչինչ երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսին հաջողությունը կուղեկցի ձեզ: Դուք կկարողանաք լուծել կարևոր հարցերը, հարթել հարաբերությունները մարդկանց հետ, որոնք նախկինում ձեր մրցակիցներն էին կամ խանգարում էին առաջ շարժվել: Ձեր համարձակ գաղափարները անսպասելի աջակցություն կստանան: Դրա շնորհիվ կկարողանաք մեռյալ կետից շարժել բարդ գործերը:

Արժե զգույշ լինել օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում հեշտ չի լինի ցանկալին իրականությունից զատելը: Օգտակար կլինի ավագ հարազատների խորհուրդները լսելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

 

 

Ավելին՝ այստեղ