Հին Թաղերը կորցրել ենք, Խծաբերդում և՛ ադրբեջանցիներ կան, և՛ հայեր. Հադրութի շրջանի ղեկավար
Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի ղեկավար Կամո Պետրոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ներկայացրել է Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում տիրող իրավիճակը։
Նրա խոսքով` Հին Թաղեր գյուղն ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի տիրապետության տակ։
Ինչ վերաբերվում է Խծաբերդին, ապա գյուղի մի կողմում ադրբեջանցիներն են, մյուս կողմում՝ հայ զինծառայողները։ Գյուղում են նաև ռուս խաղաղապահները, որոնք դեռ բանակցություններ են վարում։
«Թե ռուսները կոնկրետ ինչ կորոշեն, չեմ կարող ասել։ Այս պահին հայ զինվորները Խծաբերդում դիրք են պահում, ռուս խաղաղապահներն էլ են այնտեղ»,–ասել է նա։
Հայկական կողմի 6 վիրավորների առողջական վիճակի մասին Պետրոսյանը դեռևս տեղեկություն չունի։ Ասում է՝ կապը շատ վատ է։
Իսկ թե հայկական կողմը թշնամու հարձակումից հետո գերիներ ունի, թե ոչ, Պետրոսյանը դժվարանում է ասել։
«Շատ խառը պահ է, չեմ կարող ասել»,–նշել է նա։
Հիշեցնենք` երեկ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է սկսել Հադրութի շրջանի երկու գյուղերի՝ Հին թաղերի ու Խծաբերդի ուղղությամբ։ Սրանք այն գյուղերն են, որոնք հայկական ուժերի վերահսկողության տակ են մնացել։
ՌԴ խաղաղապահներն արձանագրել են, որ սա նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հրադադարի առաջին խախտումն է։ ՌԴ-ն կոչ է արել պահանել հրադադարի ռեժիմը։ Քննություն է ընթանում պարզելու համար, թե որ կողմն է խախտել հրադադարի ռեժիմը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»