«Ռեժինե» հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դի
Դեկտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 40-ամյա Աշոտ Սարգսյանից, ով հայտնել է, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի այգիներ 235/ հասցեում գործող «Ռեժինե» հյուրանոցային համալիրի բակում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր է ժամանել ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնև Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են,որ մահացածը Երևանի բնակիչ, 73-ամյա Արտեմ Ն.-ն էր, ով 4-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:
Դեպքի վայր ժամանած դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություննեով, ոստիկանություն ահազանգած Ա. Սարգսյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Նորքի Ինֆեկցիոն» Բ/Կ-ի փոխտնօրեն:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»