Ժամանակին ես իմ ձայնը տվել եմ Նիկոլ Փաշինյանին, այսօր այդ ձայնը հետ եմ վերցնում. Ակցիայի մասնակից (Տեսանյութ)
Նմանատիպ ակցիաների մասնակցել եմ 2018 թվականին, երբ, այսպես կոչված, թավշյա հեղափոխություն էր տեղի ունենում և մենք հույսով ու հավատով գնացինք Նիկոլ Փաշինյանի հետևից, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ի ընթացքում Aysor.am-ի թղթակցին ասաց երթի մասնակից Դավիթ Չոբանյանը։
«Գնացինք, որպեսզի դուրս գանք ճահճացած վիճակից։ Բայց ես այսօր էլի երթի եմ մասնակցում։ Մասնակցում եմ, որովհետև ընդհանրապես չարդարացվեց մեր սպասելիքները, ոչ միայն չարդարացվեց, այլ տապալվեց ամեն ինչ, մեր հավատքը, ապագայի նկատմամբ մեր մոտեցումները։ Նիկոլ Փաշինյանի կողմից ոչ մի խոստում չկատարվեց։ 2.5 տարի է՝ մենք լսում ենք միայն խոսքեր։ Եկեք հիշենք, որ Փաշինյանն իշխանության եկավ նախկինների նկատմամբ ատելության հողի վրա։ Ժողովուրդը գնաց նրա հետևից, որպեսզի ուղղի նախկինների սխալները և տանի մեր պետությունը ճիշտ ճանապարհով, բայց նա ոչ միայն չուղղեց նախկինների սխալը, այլ մեր ազգի ու պետության համար կատարեց ճակատագրական այնպիսի սխալներ, որ չեմ պատկերացնում, թե հնարավոր կլինի մոտակա տասնամյակներում այդ սխալներն ուղղել, թե ոչ», - ասաց ակցիայի մասնակիցը։
Նա նշեց, թե այսօր ժողովուրդը դուրս է եկել, որովհետև այլևս վարչապետին չի հավատում, քանի որ վարչապետը ժողովրդին ասում էր այն, ինչ ժողովուրդն ուզում էր լսել։
Քաղաքացին ասաց, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ այնպիսի խնդիրներ են առաջացել երկրում, որ նույնիսկ նախկին իշխանության ժամանակ չեն եղել։
«Եթե նախկիններին մեղադրանքներ էինք հնչեցնում կոռուպցիայի, թալանի և նմանատիպ երևույթների վերաբերյալ, այսօր չունենք թալանից վերադարձրած ոչ մի գումար, ոչ մի արդյունք, փոխարենն ունենք տապալված պետություն, ոչ մի ոլորտ առաջխաղացում չի ունեցել։ Ժամանակին ես իմ ձայնը տվել եմ Նիկոլ Փաշինյանին, այսօր այդ ձայնը հետ եմ վերցնում», - ասաց ակցիայի մասնակիցը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»