Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Երևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ
Հասարակություն

«Իր մտքի փայլատակումներն ինձ չեն հետաքրքրում». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ես իր հետ միայն մեկ խոսելու բան ունեմ՝ ինքը պիտի հրաժարական տա, իր մնացած բոլոր մտքերն ինձ հետաքրքիր չեն»,-Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Երեկ «Զրույց քաղաքացու հետ» խորագրով հերթական ուղիղ եթերի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 19-ից Հայաստանի հանրապետությունում եռօրյա սուգ կհայտարարվի: Նախատեսվում է նաեւ երթ՝ Հանրապետության հրապարակից Եռաբլուր: Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվել էինք՝ ինչպե՞ս են վերաբերվում իշխանության այս նախաձեռնությանը, հնարավո՞ր է ընդդիմությունը մասնակցի այդ երթին, կամ հնարավո՞ր է իշխանությունն այդ երթը օգտագործի՝ իբրեւ հանրային աջակցության սեփական հենարան: Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ «դրսից կառավարվող» գործընթացների մասին. «Ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շարժման մեջ, այդ հոսքերի բավական մեծ մասը կառավարվում է արտերկրից, ու չենք կարող բացառել դրանց առնչությունը օտարերկրյա հատուկ ծառայությունների»:

 
 «2,5 տարի շարունակ նա երկիրը հասցրել է այս իրավիճակին, քանդել է պետական համակարգը, պարտություն է բերել, ծնկի է եկել Ալիեւի առաջ, իր մտքի մնացած փայլատակումներն ինձ չեն հետաքրքրում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ