Գիտնականները նշել են կանանց՝ կորոնավիրուսով վարակման ռիսկը նվազեցնելու միջոցը
Կորոնավիրուսով վարակման ռիսկը 10-15%-ով կարելի է նվազեցնել պոլիվիտամիններ, վիտամին D, պրոբիոտիկներ և օմեգա-3 ճարպաթթուներ օգտագործելով: Սակայն ազդեցությունը նկատվում է միայն կանանց մոտ: Այս մասին գրված է «Medrxiv»-ում հրապարակված հետազոտության մեջ:
Լոնդոնի Թագավորական քոլեջից Քրիստինա Մեննիի ղեկավարությամբ՝ ԱՄՆ-ի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի գիտնականները կիրառել են «COVID Symptom Study» հավելվածը, որում տարբեր երկրների բնակիչներ տեղեկատվություն են արձանագրել այն մասին, թե ինչպես են տարել հիվանդությունը: Հետազոտողները COVID-19-ի PCR թեստի արդյունքներով շուրջ 400 հազար անկետա են վերլուծել, որոնցում հետազոտությունների մեծ մասը բացասական է եղել: Անկետաների տերերի մոտ կեսը նշել է, որ կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր՝ տարբեր սննդային հավելումներ է օգտագործել:
Պարզվել է, որ ցինկի, վիտամին C-ի կամ սխտորի պարբերական օգտագործումը չի ազդել վարակման ռիսկի վրա, իսկ պոլիվիտամինների օգտագործումը վարակման ռիսկը նվազեցրել է 13%-ով, վիտամին D-ինը՝ 9%-ով, պրոբիոտիկներինը՝ 14%-ով, իսկ օմեգա-3 ճարպաթթուներինը՝ 12%-ով: Պետք է նշել, սակայն, որ այս հարաբերակցությունը միայն կանանց մոտ է դիտվել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»