Սարսափելի ողբերգական դեպք Երևանում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ծննդկանը հղիության 7-րդ ամսում ենթարկվել է կեսարյան հատման, որի արդյունքում նախ՝ մահացել է պտուղը։
Պրոգրեսիվ շնչական անբավարարվածության պատճառով կնոջը տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, բայց վերջինիս վիճակը կտրուկ վատացել է․ արձանագրվել է սրտի ռիթմի խանգարում, արյան շրջանառության կանգ և պացիենտը միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին:
Սակայն 40-ամյա կնոջ կյանքը փրկել չեն կարողացել։
Հղի բժշկուհին երեք երեխաների մայր էր։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ազատություն» ռադիոկայանը, Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից հղի կին է մահացել։
«40-ամյա կինն ունեցել է կորովիրուսային հիվանդություն, թոքաբորբ, ինչպես նաև մի շարք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Պրոգրեսիվող շնչական անբավարարության պատճառով դեկտեմբերի 2-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք», - ասել է խոսնակը։
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»