Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Հայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան
Հասարակություն

Երբ անբարոյականությունը չունի սահման

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը չունի բարոյական որևէ սկզբունք և սեփական աթոռն ու պաշտոնը պահելու համար պատրաստ է ցանկացած ստորության, գիտեինք շատ վաղուց: Գիտեինք նաև, որ հանրության ամենանուրբ լարերի հետ խաղալու մեծ վարպետ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու համար կանգ չառավ անգամ ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկի կերպարն օգտագործելուց: Գիտեինք նաև, որ սեփական PR-ի համար Նիկոլ Փաշինյանի կինն ու թիմակիցները կարող են այցելել 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներին ու ժպտադեմ նկարներ հրապարակել՝ կարծես սարսափելի ոչինչ էլ չի պատահել: Գիտեինք, բայց մինչև վերջին պահը դժվարանում էինք հավատալ, որ Նիկոլի իշխանությունը պատրաստ է անգամ անարգել Եռաբլուրում հանգչող մեր հազարավոր հերոսների հիշատակը: Իշխանական քարոզչամեքենան անամոթաբար այսօր այլանդակ ստի հերթական չափաբաժինն է դրել շրջանառության մեջ, թե իբր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը Եռաբլուրում որդեկորույս մայրերին գումար են առաջարկում բողոքի ակցիաներին մասնակցելու համար: Լա՛վ, դուք ընդհանրապես որևէ սրբություն ու բարոյական արժեք ունե՞ք: Ես հասկանում եմ, որ դուք ձեր բաղձալի աթոռն ու պաշտոնը պահելու համար պատրաստ եք ցանկացած անբարո ու ստոր քայլի, բայց անարգել մեր հերոսների հիշատակը մենք թույլ չենք տա: Դու՛ք եք, որ ձեր անողնաշար քաղաքականության պատճառով ամեն օր ավելացնում եք Եռաբլուրում հանգչող մեր հերոսների թիվը, դու՛ք եք, որ ձեր բունկերներում ու ապաստարաններում թաքնված սարսափում եք անհետ կորած մեր զինվորների ու գերիների հարազատների աչքերին նայելուց, դու՛ք եք, որ ժամեր շարունակ անորոշության ու հուսահատության մեջ եք թողնում այն հարյուրավոր ծնողներին, որոնց որդիների գերեվարման մասին տեղեկություններով հեղեղված էր ամբողջ համացանցը: Հետևաբար, գոնե մի փոքր ամոթ ունեցեք ու լռե՛ք… Լռե՛ք, քանի որ ձեր արտաբերած յուրաքանչյուր բառը ձեր դեմ է օգտագործվելու: Դուք չեք պլստալու հանրության ու ժողովրդի ցասումից ու արդարացի դատաստանից: Ժամանակն այլևս ձեր դեմ է աշխատում, բարոյական օրենքներից զուրկ իշխանիկներ…

На изображении может находиться: цветок, растение, небо, дерево, на улице и природа