Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Նեթանյահուն կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո պատմել է առողջական վիճակի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, բացելով կառավարության  նիստը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց մեկ օր անց` ասել է, որ իրեն շատ լավ է զգում և հորդորել է երկրի քաղաքացիներին հետևել իր օրինակին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Երեկ ես ստացա կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը Իսրայելում: Ես ինձ հոյակապ եմ զգում:  Իսրայելի բոլոր քաղաքացիներին հորդորում եմ դուրս գալ և պատվաստվել: Եթե բոլորս, կամ գոնե մեզանից շատերը պատվաստվեն, մենք կհաղթենք հիվանդությանը»,-ասել է վարչապետը, որի հայտարարությունը տարածել է իր գրասենյակը:

Վարչապետը նշել է, որ Իսրայելում իշխանությունները և փորձագետները ներգրավված են կանխելու համար Մեծ Բրիտանիայում հայտնաբերված նոր տեսակի կորոնավիրուսը երկիր մուտք գործելը:

«Ես անմիջապես ներգրավել եմ փորձագետների և պետական պաշտոնյաների թիմ ՝ Ազգային անվտանգության խորհրդի, Առողջապահության նախարարության և, իհարկե, համապատասխան նախարարների գլխավորությամբ, որպեսզի կանխեն այս վիրուսի մուտքը Իսրայել և դրա տարածումը»,-ասել է Նեթանյահուն կառավարության անդամներին:

«Ներկայումս մենք տեղեկություն չունենք, որ մեր ունեցած պատվաստանյութն անարդյունավետ է վերջին մուտացիայի դեմ: Որքան գիտենք, իրավիճակը լավանում է: Իհարկե, մենք ուսումնասիրում ենք դա և ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը»,-ավելացրել է վարչապետը:

Նեթանյահուի խոսքերով` հատուկ կառավարական հանձնաժողովը կքննարկի Միացյալ Թագավորությունից և մի շարք այլ երկրներից, որտեղ կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել, օտարերկրացիների Իսրայել մուտք գործելը կանխելու հնարավորությունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջինն է պատվաստվել հրեական պետության քաղաքացիների շարքում: Նեթանյահուն շաբաթ երեկոյան ստացել է ամերիկյան Pfizer ընկերության ստեղծած պատվաստանյութը: Պատվաստումն իրականացվել է Ռամատ-Գան քաղաքի հիվանդանոցում:

Մանրամասն՝ այստեղ: