Հիմա էլ ասում են, որ 3 միլիարդ դոլար են տվել Սյունիքի համար. մարզի մուտքի մոտ լարված իրավիճակ է
Սյունիքի մուտքին իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այստեղ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, ինչպես նաև, տարբեր տեղեկություններով, Երևանից այստեղ բերված մոտ 2000 ոստիկան: Քաղաքացիները այստեղ են Նիկոլ Փաշինյանին մուտքն արգելելու համար, իսկ ոստիկանները՝ արգելելու քաղաքացիներին արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը:
Այստեղ ներկա քաղաքացիներից մեկը հայտարարեց, որ Պաշտպանության նախարարն իրավունք չունի զինվորական կոչում ունենալ. «Ապուշ-ապուշ խոսելուց առաջ, թող մի հատ գա տանեմ, ցույց տամ, թե ինչքան վտանգավոր հատված կա Գորիսից մինչև Ղափան: Ասում են, թե ռուսները կանգնած են: Եկեք տանեմ ցույց տամ, որ «Տաթև» ՀԷԿ-ն ուղիղ նշանառության տակ է:
Եթե վաղը պատերազմ լինի, խփեն ՀԷԿ-ը վարի տան, ո՞վ է պատասխան տալու: Անվտա՞նգ է, շուն շանորդի, քեզ գեներալի կոչում տվողն է մեղավոր: Ամեն ինչն ասում եմ, արի պատասխան տուր, անասուն գյադա:
Ես Նորայր Ասրյան եմ՝ Հեթանոս Նորոն, արի ապացուցեմ, որ վաղն այս ճանապարհով որևէ մեկը չի կարողանալու անվտանգ անցնել, ո՞նց ես պաշտպանելու: Թուրքին բերեցիք մտցրեցիք Ղափան: Մինչև ձեր գալը թուրքը 86 կմ էր հեռու, հիմա՝ ընդամենը՝ 8 կմ»:
«Վերջերս խոսակցություն էր գնում, չգիտեմ, թե ինչքանով է ճիշտ, որ 5 միլիարդ դոլարով ծախեց Արցախը, հիմա էլ ասում են, որ 3 միլիարդ դոլար Սյունիքի համար է եղել: Կարող ա կասկածեին, որ բամբասանք ա, բայց հիմա ինչ տեսնում ենք… Թուրք Նիկոլն ու Ռեստորան Վաղոն ամեն ինչ անում են, որ պատերազմի դեպքում մենք չկարողանանք դիմադրել թուրքին»,-հայտարարեց նա:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց
Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան