«Ի՞նչ դիմավորելու մասին է խոսքը, երբ վարչապետը գալիս է Սիսիան ու քաղաքապետը տեղում չէ, սա ինչի՞ մասին է խոսում».Սիսիանի քաղաքապետ
«Ի՞նչ դիմավորելու մասին է խոսքը, երբ վարչապետը գալիս է Սիսիան ու քաղաքապետը տեղում չէ, սա ինչի՞ մասին է խոսում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ֆեյսբուքյան վերջին գրառմանը, որտեղ վերջինս համոզմունք է հայտնում, թե Գորիս, Կապան Մեղրի քաղաքներում իր մուտքն արգելել են, որպեսզի մարդիկ չտեսնեն, որ այնտեղ ապրող բնակիչներն իրեն ընդունում են այնպես, ինչպես ընդունեցին Սիսիանում։
Հարցին՝ որտե՞ղ է եղել Սիսիանի քաղաքապետը՝ Փաշինյանի Սիսիան կատարած այցի ընթացքում, Արթուր Սարգսյանը պատասխանել է՝ Տաթև տանող ճանապարհին, որտեղ հարյուրավոր սյունեցիների հետ փակել են դեպի Սյունիք բերող ճանապարհը, որպեսզի հողատու վարչապետը չմտնի մարզ.
«Ինչպե՞ս մենք կարող ենք հանդուրժել դրա մուտքը Սյունիքի մարզ, երբ նա խաթարել է մարզի խաղաղ ու անվտանգ կյանքը, հարվածի տակ է դրել ոչ միայն այստեղ ապրող մարդկանց և մարզի ճակատագիրը, այլ նաև ողջ երկրի։ Թող գար Տաթև և կտեսներ, թե քանի հարյուր մարդիկ են դուրս եկել ու փակել ճանապարհը, ոչ թե Սիսիանում մի տասը հոգու հետ հանդիպեր ու հետ փախչեր Սյունիքից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց
Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան