Պուտինը հայերին՝ ձեզ ով էր ասում դուրս գայիք
Lragir.am-ը գրում է. Իր ավանդական մեծ ասուլիսում ՌԴ նախագահ Պուտինն ասել էր, որ կողմերը պետք է կանգնեն այն դիրքերում, որտեղ եղել են եռակողմ համաձայնագրի ստորագրման պահին։
Նրան հարցրել էին Ղարաբաղում հրադադարի խախտման մասին, երբ Հադրութի հայկական վերահսկողության տակ մնացած գյուղերի դեմ թուրքերի հարձակումից եւ ռուս խաղաղապահների հայտնվելուց հետո այդ գյուղերը հանձնվեցին թուրքերին։
Դրանից հետո սկսեց Հայաստանի սահմանի «դեմարկացիան», Սյունիքում նույնպես կողմերը չմնացին իրենց դիրքերում, թուրքերը առաջ եկան, կրկին ռուս զինծառայողների ներկայությամբ գծվում է «նոր սահմանը», ինչպես ասել է դաշնակցական ղեկավարներից մեկը։
Պուտինի հայտարարությանն իհարկե կարելի է վերապահումներով մոտենալ, քանի որ թե եռակողմ հայտարարությունը, թե դրա խախտումները ռուս-թուրքական համաձայնություններ են ընդդեմ Հայաստանի, եւ դա պետք է իրականացվի Ռուսաստանի վրայից ամբողջ պատասխանատվությունը հանելով։
Դրան են լծված ՌԴ պետական ու ոչ պետական պրոպագանդան, հրեական ու հայկական ազգանուններով պրոպագանդիստները, իշխող խմբակն ու հայկական 17-ի ձեւաչափը, կավեենի խեղկատակներն ու սերիալային «մտավորականները», հնգամյա պլանի այլ առաջավորներ։ Այս տրամաբանությամբ, կասկած չկա, որ մի օր էլ Պուտինը, կամ առաջիկայում նրա ժառանգորդը դիմի հայերին՝ ձեզ ով էր ասում դուրս գայիք, ինչու չկռվեցիք, շատ էլ ինչ որ խելագար ինչ որ թղթի կտոր էր ստորագրել, բա ուր էր հայ ժողովուրդը։
Այս պարագային արդեն վերապահումներ չկան եւ չեն կարող լինել՝ սուգ-ցեղասպանություն-շմորհակալություն Ռուսաստանին «գաղափարական եռամիասնության» մեջ մակաբուծող երեւանյան «իսթեբլիշմենտին» հեռացնելու պարտքը հայ ժողովրդինն է՝ իր իրավունքները վերադարձնելու ճանապարհին։
Ավելին՝ այստեղ




















«Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասին
Վարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր Կամենդատյան
Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ Ավանեսյան
Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ Սավգուլյան
Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախո...
Գիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ
Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցում
Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռել...
Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան
Կան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնու...