Քանի՞ հայ գերի կա այս պահին Ադրբեջանում․ ազատության մեջ գտնվող կանայք ու տղամարդիկ անմարդկային տանջանքների մասին են պատմել, 2 մարդ սպանվել է բանտում
Մինչև 44 ռազմագերու վերադարձը մի քանի անգամ այլ գերիներ ևս վերադարձվել են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Խոսքը վերաբերում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բռնությանը:
Բեգլարյանը հայտնեց, որ գերիների մի զգալի մասը մինչև այս պահը կրում են բռնության հետևանքները. «Քանի որ ճնշող մեծամասնությունը Երևանում են, հիվանդանոցներում, մեր աշխատակազմը դեռևս նրանց հետ հանդիպումներ չի ունեցել: Բայց ՀՀ ՄԻՊ-ի հետ համագործակցում ենք:
Նրանց մի մասի հետ արդեն հայնդիպել են: Աշխատում ենք նաև այլ մարմինների հետ:
Չեմ կարող հստակ թիվ ասել, սակայն եթե ոչ բոլորը, ապա ճնշող մեծամասնությունը ենթարկվել են ֆիզիկական բռնության»:
Ըստ Բեգլարյանի, մեկ կին հոկտեմբերին է վերադարձվել, իսկ արդեն դեկտեմբերի սկզբներին 3 անգամ այլ գերիներ են վերադարձվել, հիմնականում՝ քաղաքացիական անձինք. «Ընդհանուր թիվն, իմ տեղեկություններով 53 է»,-ասաց Բեգլարյանը՝ հավելելով, որ երկու քաղաքացիական պաշտոնապես հայտարարված գերիներ մահացել են ադրբեջանական բանտում:
Մեկի մարմինը փոխանցվել է, մյուսինը դեռ ոչ: Երկուսի պարագայում էլ ապացույցներ կան պնդելու, որ բանտում սպանվել են: Երկուսն էլ մոտ 80 տարեկան են»:
Բեգլարյանը հավելեց, որ այս պահին 40 անհետ կորած քաղաքացիական անձ կա, որոնց մի մասը տարբեր տեղեկություններով, սպանվել են. «Մի մասով հստակ ապացույցներ ունենք, որ գերեվարված են, ադրբեջանական բանտում են գտնվում»:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց
Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան