Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

«Չկարեցա գոնե տղուս ձեռը բռնեմ, հրաժեշտ տամ»,- ասում է ավագ լեյտենանտ Հայկ Ղարսյանի մայրը

«Երեխեքս ասում էին՝ մամ, Հայկին միշտ մեզնից շատ ես սիրում, ամեն երկրորդ բառդ Հայկն է, բայց ի՞նչ անեի. ինքը հեռու էր, մենակ էր»,- ասում է զոհված զինծառայող, ավագ լեյտենանտ Հայկ Ղարսյանի մայրը՝ Աիդան։ 

24-ամյա տանկիստ Հայկը ծնվել ու մեծացել է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, հաճախել տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը, հետո ուսումը շարունակել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: «Մի օր դասից եկավ, ասաց՝ մա’մ, գնում եմ ռազմական վարժարան: Lուրջ չվերաբերվեցի, բայց հետո պնդեց միտքը, որ ընկերոջ հետ պիտի գնան։ Մենք գնացինք քննության, իսկ ընկերոջ ձեռքը կոտրվել էր, չեկավ»,- հիշում է տիկին Աիդան։

Վարժարանում սովորելու տարիները Հայկի համար հեշտ չեն եղել, բայց կարողացել է հաղթահարել դժվարությունները՝ խիստ ռեժիմը, հեռավորությունը, կարոտը։ Նույնիսկ ուսուցիչներն են զարմացել՝ բնավորությամբ նուրբ ու փխրուն անձնավորություն էր, ինչպե՞ս ընտրեց այդ մասնագիտությունը։ «Երբ ավարտեց վարժարանը, ասացի՝ Հայկ ջան, արի շարունակենք ԱԻՆ-ի համալսարանում (Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա), գոնե հրշեջ ծառայությունում կաշխատես, իրիկունը տուն կգաս։ Ասաց՝ մամ, էսքան տարի ուրեմն իզու՞ր եմ չարչարվել, ասաց ու գնաց Վազգեն Սարգսյանի անվան համալսարան»,- հիշում է Հայկի մայրը։

Ավարտելուց հետո ծառայությունը շարունակել է Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում, ծառայակից երկու ընկերների հետ բնակվում էր Ստեփանակերտում։

Ընտանիքը դիմել է պաշտպանության նախարարություն՝ խնդրելով, որ որդին ծառայության անցնի Հայաստանում, մերժել են՝ պնդելով, թե գործի մեջ կարեւոր է Արցախում ծառայելը։

Հայկը մասնակցել է նաեւ 2016-ի ապրիլյան պատերազմին. այդ ժամանակ ուսումնական վարժանքների շրջանն էր։

2020թ.-ի պատերազմի ընթացքում Հայկն ամեն օր զանգել է տուն, հանգստացրել ծնողներին՝ ասելով, թե ինքն ապահով դիրքում է, պահեստազոր է եւ առաջնագիծ չի գնում, հետո է պատմել, որ մասնակցել է Ջաբրայիլի մարտերին, որտեղ իր զինվորներից զոհեր են եղել։ «Երբ Ջաբրայիլից տեղափոխում էին, նահանջ էր տրված, զանգեց հորն, ասավ՝ պապա, երբ գամ Նոյեմբերյան, դեռ տան շեմքը չմտած՝ մի ղոչ ոտներիս տակին մատաղ կանես։ Ինքն իր համար մատաղ էր խոստացել, ես էլ որոշել էի՝ մատաղը փողոցում անել ու բոլորին բաժանել….»,- ասում է ավագ լեյտենանտի մայրը։ Թեժ մարտերի ընթացքում մի օր էլ զանգել է, մորը խնդրել, որ գնա եկեղեցի ու իր համար աղոթի։

Ընտանիքի անդամներն ավագ լեյտենանտի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 21-ին, զգուշացրել է՝ հեռախոսակապ չկա, չի կարողանալու երկու օր զանգահարել։ Հինգ օր անց Հայկի հեռախոսահամարին մայրն է զանգել, օտար մարդ է պատասխանել, տվյալներ ճշտել Հայկի ծննդավայրից. դիահերձարանից էր։ 

Հայկ Ղարսյանը զոհվել է Վարանդայում (Ֆիզուլի), «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի հարվածից։ Ծառայակից ընկերներից մեկը պատմել է, թե ինչպես է Հայկն օգնել իր զինվորներին, վիրավորներին տեղափոխել թաքստոց, սակայն չեն կարողացել թաքնվել ԱԹՍ-ից։ Հարվածից զոհվել են Հայկը եւ նրա 11 զինակից ընկերները։

«Հայկիս ճանաչել են ատամնաշարից. ապրիլյան պատերազմի ժամանակ հրթիռի ալիքն էնքան ուժեղ ա եղել, որ տղուս ատամները ծռել էր, հենց դրանից էլ ճանաչել են։ Էնքան պլաններ ունեինք, տները վերանորոգում էինք, հիմա ձեռիցս ոչ մի բան չի գալիս, ոչ մի բան չեմ ուզում։ Չկարեցա գոնե տղուս ձեռը բռնեմ, հրաժեշտ տամ»,- ասում է տիկին Աիդան։

Ղարսյանների տան բոլոր անկյուններում Հայկի լուսանկարներն են, նրա պատվոգրերը, զինվորական նվերները։ Իսկ պատերազմից մնացած միակ իրը գրպանից հանված հեռախոսն է։

Հայկը երեխաներից միջնեկն է, շատ կապված է եղել քրոջ՝ Մարիամի հետ։ «Շատ զբաղված էր լինում, բայց ամսվա մեջ մի օր ունեիք, որ պարտադիր իրար հետ ամբողջ գիշեր զրուցում էինք, մեր գաղտնիքները վստահում իրար։ Մեկ-մեկ աղջիկների նկարներ էր ուղարկում, ասում՝ տես հավանու՞մ ես, սիրու՞ն ա»,- պատմում է Հայկի քույրը։ Հայկի ու Մարիամի նպատակն այն էր, որ Հայկի ծառայությունն Արցախում շուտ ավարտվի, եւ նա վերադառնա Հայաստան, ապրի իր տանը։

Տնից դուրս ենք գալիս, տիկին Աիդան ուղեկցում է, ցույց տալիս անավարտ շինարարական աշխատանքները, որոնք Հայկը ծրագրել էր հոր ու ավագ եղբոր հետ։

«Կարող է իր ճակատագիրն էր էս 24 տարին, բայց գոնե կողքիս կլիներ, ես ինձ իմ որդու առաջ մեղավոր եմ զգում»,- ասում է տիկին Աիդան։

 

Ավելին՝ այստեղ