Հայտնի են վտանգված պահանջարկով մասնագիտությունները
Փորձագետը նշել է մասնագիտությունները, որոնք առաջիկա տասը տարում պահանջարկի զգալի նվազման վտանգի տակ են: «SuperJob» աշխատանքի որոնման ծառայության նախագահ Ալեքսեյ Զախարովի համաձայն՝ խոսքը գնում է հաշվապահների, բեռնատարների և տաքսու վարորդների մասին: Այս մասին գրել է «Известия» թերթը:
Զախարովը նշել է, որ թվայնացման աճի և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զանգվածային անցման ֆոնին, հաշվապահների պահանջարկն ընկնում է: Իսկ վարորդներին ապագայում կարող են փոխարինել ինքնակառավարվող մեքենաները` ռոբոմոբիլները:
Մասնագետը նաև ասել է, որ առաջիկա տարիներին շուկայում պահանջարկ չունենալու վտանգի մեջ են գտնվում նաև օտար լեզուներ դասավանդողները. սա մեծապես կապված է տեխնոլոգիաների զարգացման հետ: Զախարովը նշել է, որ լեզուներ սովորելը շատերի համար հոբբի է դառնում, և դրան զուգընթաց աճում է թարգմանության էլեկտրոնային ծառայությունների արդյունավետությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Ավելին՝ այստեղ




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»