Մահացել է բանաստեղծ Սուրեն Մուրադյանը
90 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր, դրամատուրգ, երգիծաբան, Հայաստանի գրողների միության անդամ Սուրեն Մուրադյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի գրողների միությունը․
«Անգնահատելի է նրա ավանդը հայ գրականության մեջ: Նրա ստեղծագործությամբ կրթվել են սերունդներ:
Սուրեն Մուրադյանը ծնվել է 1930 թվականի նոյեմբերի 26-ին Լոռու Ակներ գյուղում:
Աշխատել է մի շարք գրական պարբերականներում, ՀՀ ազգային ռադիոյում: Հրատարակել է մանկական, քնարական, երգիծական շուրջ 130 անուն գիրք, որոնց մեծ մասը թարգմանվել է աշխարհի մի շարք լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, ֆրանսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, արաբերեն, պարսկերեն, վրացերեն և այլն: Նրա բանաստեղծություններով տարբեր սերնդի կոմպոզիտորներ ստեղծել են 250-ից ավելի մանկական, էստրադային երգեր, մանկական օպերաներ, իսկ հեքիաթներն ու պիեսները հնչել են ռադիոյով և հեռուստատեսությամբ, բեմադրվել ոչ միայն հայաստանյան թատրոններում:
Նա կատարել է թարգմանություններ ռուս մանկագիրների ստեղծագործություններից:
Սուրեն Մուրադյանի գրականությունն ըստ արժանվույն գնահատվել է, և նա արժանացել է պետական բարձր պարգևների՝ Մովսես Խորենացի մեդալի և մի շարք գրական մրցանակների:
Սուրեն Մուրադյանի՝ վաստակաշատ բազմաժանր գրողի, սիրված մանկագրի, հարգված մտավորականի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների, գրչընկերների, բոլոր հարազատների սրտերում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելին՝ այստեղ




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»