Արցախի ՊԲ նախկին խոսնակը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին
«Անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե ճկուն քաղաքականության պարագայում կարող էինք խուսափել պատերազմից,- Facebook-ի իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:-Այս թեզը շրջանառողները պետք է առնվազն պատասխանեն մի հարցի․ իրենց վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել 2016 թվականի պատերազմից, որին նախորդել էր 2015, 2014 թվականների աննախադեպ էսկալացիան...»:
Որպես այդ թեզի կողմնակից, պատասխանում եմ. հենց «նախկիների» ճկուն քաղաքականության արդյունքում էր, որ հնարավոր եղավ Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլին սանձազերծված պատերազմի չորրորդ օրը, նույն ադրբեջանական կողմի խնդրանքով, դադարեցնել մարտական գործողությունները և խուսափել ոչ միայն մարդկային ու տարածքային մեծ կորուստներից, ինչպես դա եղավ սեպտեմբերյան պատերազմի արդյունքում, այլև ավելի շահեկան դիրք գրավել բանակցային սեղանի շուրջ:
Հիշեք Վիենայի, Ժնևի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների բովանդակությունը և կհամոզվեք: Ավելին ասեմ, Ապրիլյան քառօրյա պատերազմը սանձազերծելով՝ Բաքուն ուներ նույն նպատակն ու գործողությունները զարգացնելու հաջորդականությունը, ինչպիսինն ունեցավ 44-օրյա պատերազմի ժամանակ: Սակայն ի տարբերություն սեպտեմբերյան զարգացումներին, ապրիլին հայկական կողմն ունակ գտնվեց գրագետ ու ներդաշնակ կազմակերպել իր ռազմական ու դիվանագիտական կարողությունները և պատերազմից դուրս գալ պարտադրողի կարգավիճակով:
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյան
Ավելին՝ այստեղ




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»