Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Սեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիտալի Բալասանյանը կարգելի նաեւ Նիկոլ Փաշինյանին

Lragir.am- գրում է.  Արցախի ԱԽ քարտուղար, Արցախի ներկայիս դե ֆակտո ղեկավար Վիտալի Բալասանյանն Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ԱԽ առաջիկա որոշումներից մեկը վերաբերելու է Ֆեյսբուքին.

«Այնտեղից ոչ ոք չի կարողանալու պաշտոնական հաղորդագրություն տարածել, Արցախի նախագահից սկսած․ ով աշխատանքային ժամին մեկ գրառում արեց՝ կգնա տուն»։

Վիտալի Բալասանյանի այս որոշումը ճիշտ կլինի տարածվի Հայաստանի պաշտոնատարների եւ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի վրա, ով Ֆեյսբուքի իր վերջին գրառումն ըստ ամենայնի արել է հենց Բալասանյանի հարցազրույցի կապակցությամբ, որտեղ նա խոսում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքում պատերազմի ու կորուստների մասին: Ավելին, Նիկոլ Փաշինյանին պետք է արգելել ոչ միայն գրառումներ անել, այլեւ կարդալ գրառումներ, թերթեր, կայքեր:

Բալասանյանի որոշ մտքերի իհարկե կանդրադառնանք առանձին, արդեն նրա «առաքելության» շրջանակում: 2,5 տարի իշխանության լինելով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հաղթահարել լրագրողական բարդույթներն ու սովորույթները եւ պետական կառավարման, որոշումների կայացման հարցերում շատ դեպքերում առաջնորդվում է դրանցով:

Ներսից արտահոսքերից պարզվում է, որ շատ որոշումներ նույնիսկ չեղարկվել են ինչ որ հրապարակումներ կարդալուց հետո: Սա հասարակական կարծիքին հետեւել չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ հոգեբանական կախվածություն ու վախ «էլիտար շրջանակների ներքին խոսակցություններից»:

Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը հենց դրա ամենավառ դրսեւորումներից մեկն է՝ Արցախն օկուպացված է, Հայաստանի ինքնիշխանությունից ոչինչ չի մնացել, միեւնույն ժամանակ՝ ծառացած ահռելի մարտահրավերների պայմաններում բացվում են նաեւ լայն հնարավորություններ իրավիճակը շտկելու համար, բայց Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր «էլիտար վեճը նախկինների հետ»:

Ի դեպ, հենց նրա բարդույթներով ու վախերով էլ պայմանավորվեց նոր իշխանության ձեւավորումն Արցախում, որն ավելի շատ կարկատան էր հիշեցնում, քան քաղաքական ամբողջություն, որն ընդունակ չէր դիմակայել որեւէ մարտահրավերի եւ ի վերջո վերածվեց կոլաբորացիոն խմբակի:

Գրառման բովանդակությանը չենք անդրադառնում դրա անհամարժեքության ու պարզամտության պատճառով, եւ հենց այդ մակարդակի պատկերացումները, մտածողությունն ու քաղաքականությունն է հանգեցրել ներկայիս իրավիճակին: Վաղուց արդեն ոչ միայն ներքին «էլիտար շրջանակները», այլեւ արտաքին ոխերիմ բարեկամներն ու թշնամիներն են օգտագործում այս հանգամանքները Հայաստանի հանդեպ իրենց ծրագրերն անարգել առաջ տանելու համար:

Նիկոլ Փաշինյանն իզուր է վիճում իր նախորդների հետ՝ նրա քաղաքականությունը նույն արտաքին հարցերում չի տարբերվում նրանցից, իսկ գրառման մեջ նրա անկեղծացումները ռուսական պլանների, պատերազմի, Արցախի ճանաչման եւ այլնի մասին չեն տարբերվում իր նախորդի անկեղծացումներից:

Համարժեք ղեկավարը կպատասխաներ կոնկրետ մարդկանց, սահմանների համար կռիվ տվող համայնքապետերի, տներից զրկված արցախցիների հարցերին, ոչ թե կփորձեր պատասխանատվությունը «կիսել» իր պես արդեն անցյալում մնացած ու մարգինել շրջանակների հետ: 

 

Ավելին՝ այստեղ