Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» 70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»
Baghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում Ալիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմանները Աննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել

Սիրելի ՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի քույրեր և եղբայրներ…Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը

Րոպեներ անց 2020 թվականը պատմություն կդառնա: Ցավոք, մեր պետականության տարեգրության մեջ այն կմնա որպես անդառնալի կորուստների, անմարդկային ցավի և աննկարագրելի հիասթափությունների տարի: 2020 թվականը սկսվեց կորոնավիրուսային ճգնաժամով, ավարտվեց Արցախյան պատերազմով և քաղաքական անկայունությամբ: Նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթով ապաշնորհ իշխանությունները թշնամուն հանձնեցին Արցախի 75 տոկոսը:
Մեր հայրենիքի, մեր Արցախի տարածքների մեծամասնությունն այլևս թշնամուն են պատկանում: 44-օրյա պատերազմում հավերժի ճամփորդ դարձան մեր լավագույն հայորդիները, 5000-ից ավելի տան ճրագ մարեց, խեղվեցին 10.000-ից ավելի ճակատագրեր, որբացան հազարավոր մանուկներ: Մենք պարտավոր ենք մշտապես ոգեկոչել մեր հերոսների հիշատակը, որոնք հանուն հայրենիքի նվիրաբերեցին ամենաթանկը, որն ունեին՝ կյանքը: Հավերժ փա՛ռք ու հավերժ խոնարհում ձեզ տղե՛րք: Դո՛ւք անմահացել եք հանուն հայրենիքի փրկության, բայց, ցավոք, ձեր արյան գնով անգամ հնարավոր չեղավ պաշտպանել ու պահպանել Արցախը: Մեր պարտքը ձեր առջև մեկն է՝ վերադարձնել կորցրած հաղթանակը, հայի հպարտությունը, ձեր երեխաներին դարձնել հաղթանակած սերնդի հետևորդներ: Այսօր ես չեմ ուզում խոսել քաղաքական սխալների, կայացված ապազգային ու դավաճանական որոշումների մասին: Վստահաբար, մենք դեռ շատ առիթներ ենք ունենալու այս ամենի մասին խոսելու համար: Ցավոք, 2020 թվականը մենք ճանապարհում ենք բազմաթիվ չլուծված խնդիրներով, անհետ կորած մեր հազարավոր հայրենակիցների ու ռազմագերիների ճակատագրերի անորոշությամբ, անտուն ու անհայրենիք մնացած մոտ 40 հազար մեր արցախցի հայրենակիցների դժվարին ու բարդ իրավիճակով, հանրության տարբեր շերտերի՝ այդպես էլ չփարատված մտահոգություններով։ Առկա բոլոր խնդիրներն, իհարկե, հնարավոր է լուծել, եթե լինի քաղաքական բավարար կամք և դրանք հաղթահարելու վճռականություն։ Ես միշտ ասել եմ, որ անլուծելի և անհաղթահարելի խնդիրներ չկան, ընդամենը պետք է անմնացորդ սեր առ հայրենիք… Այո՛, մեր հայրենիքն այսօր վիրավոր է, բայց մենք բոլորս միասին պետք է ոտքի կանգնեցնենք ու շենացնենք այն: Միասին պետք է պայքարենք, որպեսզի հանկարծ մեր սերունդներն անհայրենիք չմնան: Միասին պետք է պայքարենք ու միասին պետք է նորից հաղթենք…
Ամանորի այս գիշերը ես ունեմ ընդամենը մեկ նվիրական երազանք… Ես ուզում եմ, որ գալիք տարին խաղաղություն բերի մեր երկրին, որպեսզի բոլոր անհետ կորած մեր հայրենակիցները վերադառնան իրենց տուն, որպեսզի բոլոր հայ օջախներում մանկան նոր ճիչ լսվի, որպեսզի հայ մայրերի դեմքին նորից ժպիտ ու հույսի շող հայտնվի: Այսօր մեր հայրենիքը չափազանց բարդ ժամանակներ է վերապրում, բայց ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը փյունիկի պես վեր է հառնելու, ստեղծելու և արարելու է, նոր տուն է կառուցելու, նոր ծառեր է տնկելու, նոր զավակներ է ունենալու…
Դա է հայի տեսակը… դա է հայի ճակատագիրը… դա է հայ լինելը…
Աստված պահապա՛ն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին...