Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվու՞մ է. Այս անգամ ամեն ինչ ավելի լուրջ է
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը և նրա ամուսին ռեփեր Քանյե Ուեսթը բաժանվելու մտադրություն ունեն: Հոդվածը վերցրել ենք «Радио Sputnik»-ից:
Տվյալների համաձայն՝ Քարդաշյանն արդեն վարձել է աստղային փաստաբան Լաուրա Ուեսսերին, և ամուսինները կարգավորման վերաբերյալ բանակցություններ են վարում:
Ամանորյա տոներն ամուսիններն առանձին են նշել. Ուեսթն ուղևորվել է Վայոմինգում գտնվող իր ռանչոն: Լրագրողներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Քիմը չի կրում ամուսնական մատանին:
Աստղային զույգի ամուսնալուծության վեճի հիմնական առարկան կարող է դառնալ Կալաբասասում գտնվող նրանց տունը: Քարդաշյանը ցանկանում է, որ համատեղ ձեռքբերված 60 մլն դոլար արժողությամբ անշարժ գույքը բաժին հասնի իրեն և երեխաներին:
ԶԼՄ-ները նշել են, որ առաջին անգամը չէ, որ զույգի բաժանման վերաբերյալ խոսակցություններ են ծագում, բայց այս անգամ, նրանց համաձայն՝ «ամեն ինչ ավելի լուրջ է»:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Ավելին՝ այստեղ




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»