Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Պուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան
Հասարակություն

Արցախյան պատերազմում հայոց բանակի դեմ կռվող ահաբեկիչների մոտ ամերիկյան նորագույն կապի միջոցներ են եղել. Խաչիկ Ասրյան

Newsarm.live-ը գրում է.

Նորագույն ամերիկյան ռացիաներով Հայաստանի բանակի դեմ կռվող ԻԼԻՊ-ի զինյալների (ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) զինումը հաստատող նոր ապացույցներ են ի հայտ եկել: Այս մասին «Царьград» հեռուստաալիքին հաղորդել է «Հայոց արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար Խաչիկ Մայիսի Ասրյանը: Նյութը վերցրել ենք tsargrad.tv կայքից:

- Ես հաստատ գիտեմ, որ մեր դեմ ահաբեկիչներ են կռվել: Շեշտում եմ, որ այդ ահաբեկիչների մոտ ամերիկյան նորագույն կապի միջոցներ են եղել: Այսինքն, նրանց լիովին աջակցել է ԱՄՆ-ն: ՆԱՏՕ-ն այդ ահաբեկիչների հետ միաբան է եղել,- ասել է Ասրյանը:

Գնդապետն իր ջոկատի հետ կռվել է Մարտունու պաշտպանական շրջանի առաջնագծում: Նա նշել է, որ պատերազմում կռված հայերից շատերի «աչքերը բացվել են» Արցախյան պատերազմում ՆԱՏՕ-ի երկրների իրական դերի կապակցությամբ:

- Եթե կարդաք հայոց պատմությունը, կիմանաք, որ նրանք երբեք օգնության չեն հասել: Երբե՛ք: Հայաստանի իշխանությունը սպասում էր, որ Արևմուտքն օգնության կգա: Նրանք խաբվել են: Արևմուտքը մեկ նպատակ ունի՝ օգտագործել Հայաստանը սեփական ազգային շահերի համար... Ու՞մ դեմ, Ռուսաստանի՛ դեմ: Մենք դա երբե՛ք թույլ չենք տա: Մենք՝ հայո՛ց արծիվներս, դա հիանալիորեն հասկանում ենք և երբեք թույլ չենք տա:

Գնդապետ Ասրյանի թիկունքում ոչ միայն պատերազմն է, այլև պետական և հասարակական աշխատանքի մեծ փորձը: Նա եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: Բացի այդ, ինչպես նշեցինք, նա նաև «Հայոց Արծիվներ-Միասնական Հայաստան» կուսակցության նախագահն է:

- Եթե Ռուսաստանի խաղաղապահ ուժերը չլինեին, պատերազմում ավելի վատ կլիներ: Ռուս խաղաղապահների և իմաստուն ղեկավարի՝ Ռուսաստանի նախագահի շնորհիվ՝ Արցախի գոնե մի մասը մեզ է մնացել: Եթե Ռուսաստանի Դաշնության աջակցությունը չլիներ, մենք դա էլ կկորցնեինք:

«Հայոց արծիվներ» կուսակցության ներկայացուցիչներն իրենց ազգի ապագան տեսնում են Ռուսաստանի հետ միասնական պետության կազմում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը