Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում, հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են․ Վահե Հովհաննիսյան Բոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Գավառից «Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանում Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ) Ադրբեջանի պատվերը․ մեզ ստիպում են մոռանալ մեր պատմությունը և հրաժարվել մեր ինքնությունից. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորին Ծաղկազարդի կապակցությամբ Արևային վահանակներ տանիքներին. էլեկտրական մեքենաների լիցքավորում և նոր հնարավորություններ բազմաբնակարան շենքերի համար Մենք մոտիվացնելու ենք մեր ժողովրդին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Երևանիս ապագան․ Հրայր Կամենդատյան (տեսանյութ) Վանաձորի մեր տարածքային կառույցի բացումն իրականություն դարձավ, իսկ մեզ բոլորիս՝ հաջողություն եմ ցանկանում մեր սկսած մեծ գործում. Ավետիք Չալաբյան Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. Վահե Հովհաննիսյան
Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱրցախցիների բնակապահովման խնդիրը շարունակում է մնալ օրակարգային. Մանե ԹանդիլյանԱրտանիշում Ford-ը հարվածել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին, ապա բախվել ՎԱԶ 2121-ինՀամաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանԴուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԻնչպես զբոսայգին դարձրին «մակուլատուրա». «Հետք»Ընդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասըԽոշոր հրդեհ՝ Ալավերդիում. կրակի դեմ պայքարել են որդին ու հայրը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՄինչև 400 քմ հողամասերում թույլատրվում է տուն կառուցել․ քաղաքաշինական փոփոխությունՀրդեհ է բռնկվել Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանԻրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանՄինչև հունիսի 7-ը դուք դեռ շատ եք մոտիկից ճանաչելու Փաշինյանին. Ռուբեն ՄխիթարյանԱմենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանՀրթիռի բեկոր է ընկել Թել Ավիվի կենտրոնում, որտեղ գտնվում են օտարերկրյա դեսպանատներըՉկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան

B12 վիտամինի պակասը կարող է ճակատագրական լինել կնոջ օրգանիզմի համար. ահա, թե որ մթերքներ է պետք հաճախակի օգտագործել խնդիրներից խուսափելու համար

В12 վիտամինի պակասի մասին վկայող 14 տագնապալից նշաններ
Կանանց 40-ից հետո В12 վիտամինը հարկավոր է, ինչպես օդը: Փաստ է, որ 40-60 տարեկան կանանց 4 տոկոսը տառապում է В12 վիտամինի պակասից: Բացի դրանից, գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչներ անտեսում են դրա պակասի նշանները:
Եթե ուզում եք գեղեցիկ մազեր, առողջ մաշկ ու կայուն նյարդային համակարգ ունենալ, ապա կարդացեք այս հոդվածը:

 

В12 վիտամինի պակասը

Հաճախ առօրյա վազքի մեջ մենք չենք լսում մեր օրգանիզմի ահազանգերը` անտեսելով դրանք, կամ հոգնածությունն ու գլխացավը վերագրելով սթրեսին: Սակայն 40-ը բոլորած կանանց վատ ինքնազգացողության պատճառներն ավելի խորն են թաքնված:

 

Ստորև կներկայացնենք 14 նշաններ, որոնք վկայում են կնոջ փխրուն օրգանիզմում В12 վիտամինի պակասի մասին: Դա շատ վտանգավոր է:

1. Պերնիցիոզ սակավարյունություն:

Գլխապտույտ և կենտրոնացման կորուստ: Այն կանանց մոտ, ովքեր հաճախ են դիմում նյարդաբանների՝ գլխապտույտներից ունեցած բողոքներով, В12 վիտամինի մակարդակը բավականին ցածր է: Իսկ քանի որ ցիանոկոբալամինն ազդում է նյարդերի միելինային ծածկույթի վրա, դրա պակասն օրգանիզմում հղի է նյարդերը վնասելու վտանգով, որին հետևում են ոչ միայն հաճախակի գլխապտույտները, այլև կենտրոնացման ամբողջական կորուստը:
2. Եղունգների հետ կապված խնդիրներ և անառողջ մազեր:

Եթե մազերը կորցրել են նախկին փայլը, փշրվող են դարձել, նոսրացել են, եղունգները բարակել են, կոտրվում են կամ շերտավորվում, դա վկայում է արժեքավոր В12 վիտամինի պակասի մասին:

3. Մկանային թուլություն:

Ազդելով նյարդային համակարգի վրա` ցիանոկոբալամինի պակասը ոչ միայն ընդհանուր թուլություն է հարուցում, այլև ամենաիսկական մկանային թուլություն:

4. Շնչարգելություն:

Այս տհաճ նշանը սակավարյունության հետևանքներից է, որը հարուցված է В12 վիտամինի պակասով: Հեմոգլոբինի ոչ բավարար քանակությունը բարդացնում է հյուսվածքներին թթվածնի մատակարարումը` դրանով իսկ թոքերին ստիպելով աշխատել չափազանց մեծ ծանրաբեռնվածությամբ, որպեսզի բավարարի օրգանիզմի` թթվածնի պահանջմունքը:

5. Տեսողության հետ կապված խնդիրներ:

В12 վիտամինի պակասի ծանր դեպքերում ախտահարվում են տեսողական նյարդը և ցանցաթաղանթի անոթները, ի հայտ է գալիս երկատվության էֆեկտ, աչքերի առջև մոծակների առկայծում, ու անգամ՝ ժամանակ առ ժամանակ` կուրություն:

6. Անընդհատ հոգնածություն:

Պակասում է հեմոգլոբինը, նշանակում է՝ չի հերիքում նաև թթվածինը: Այստեղից էլ` քնելու անընդհատ ցանկությունը: Ցիանոկոբալամինի պակասի պատճառով կանացի օրգանիզմը շարունակ հանգիստ է պահանջում, անգամ, եթե դու բավականաչափ քունդ առել ես:

7. Մաշկային ծածկույթների գունատություն:

Աչքերի տակի զզվելի կապտուկներից ու գունատ մաշկից ազատվելու համար խորհուրդ է տրվում ստուգել, թե արդյո՞ք բավարար է В12 վիտամինի քանակը: Դրա պակասը հանգեցնում է արյունաստեղծման խանգարումներին ու արյունային մարմինների մի մասի քայքայմանը, ինչի հետևանքով արտազատվում է լեղու բիլիրոիբին պիգմենտը, որը և մաշկին այդքան մռայլ տեսք է հաղորդում:

8. Թմրածություն և ծակոցներ:

В12 վիտամինային սակավարյունության ամենատհաճ նյարդաբանական նշաններից մեկն է: Նյարդային թաղանթների ախտահարումն ու թթվածնի պակասն արտահայտվում են վերջույթների թմրածությամբ, ինչպես նաև՝ ծակոցներով, ու երբեմն` դողով: Ցավոտ նշաններից ազատվելու համար խորհուրդ է տրվում В12 վիտամինի մակարդակը պահել նորմայի սահմաններում:

9. Հիշողության հետ կապված խնդիրներ:

Եթե նկատում ես, որ սկսել ես մոռանալ տարրական բաներ, ինչը նախկինում հատուկ չէր քեզ, ուրեմն ճիշտ ժամանակն է В12 վիտամինի մակարդակը ստուգելու ու նրա պաշարները վերականգնելու:

10. Լեզվի արտաքին տեսքի փոփոխություն:

Կարմիր, ասես լաքապատ լեզուն վստահորեն խոսում է В12 վիտամինի պակասի մասին: Դրա պատճառով լեզվի կառուցվածքը ենթարկվում է փոփոխությունների, այն վառ կարմիր է դառնում ու ասես լաքապատ: Դա էլ քիչ է, առաջանում է լեզվում այրոցի չափազանց տհաճ զգացողություն ու համային տպավորությունների խեղում:

11. Տրամադրության անկումներ:

В12 վիտամինի պակասը կանացի օրգանիզմում ունակ է սրել դեպրեսիվ վիճակը, ուժեղացնել անհանգստությունն ու նյարդային վիճակը, ինչպես նաև անընդհատ լաց լինելու ցանկություն առաջացնել: Եվ այդ ամենը՝ այն պատճառով, որ այդ վիտամինը մասնակցում է երջանկության հորմոնների` սերոտոնինի ու դոֆամինի արտադրությանը:

12. Բույրերի նկատմամբ կիրք:

Սակավարյունությունը հանգեցնում է բույրերի խեղմանը: Այսպես, սիրելի օծանելիքի բույրն այլևս այնքան հրաշալի չի թվում, փոխարենը՝ ներկի կամ կերոսինի հոտը ձեզ բավականին հաճելի է թվում:

13. Սրտի հետ կապված խնդիրներ:

Արյունաստեղծ ֆունկցիայի խաթարման արդյունքում ի հայտ է գալիս հաճախակի տախիկարդիա կամ սրտի հաճախախփություն, արյան զարկերակային ճնշման իջեցում ու շատ այլ նշաններ, որոնք իրենց հետ բերում են սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ:

14. Մարմնի ջերմաստիճանի բարձրացում:

Հազվադեպ ցիանոկոբալամինի պակասը կարող է ուղեկցվել մարմնի ջերմաստիճանի ժամանակավոր բարձրացմամբ՝ մինչև սուբֆեբրիլ թվեր: Եվ թեկուզ այդ նշանը բնորոշ է օրգանիզմում բորբոքային պրոցեսների առկայության, В12 վիտամինի չափաբաժինը հաստատ չի խանգարի:

Եթե դուք ձեզ մոտ նկատել եք այս տհաճ նշանների թեկուզ մի մասը, խորհուրդ ենք տալիս անհապաղ օգնության համար դիմել մասնագետի: Իսկ բնական ճանապարհով В12 վիտամինի պաշարները լրացնելու համար օգտագործեք տավարի լյարդ, ձողաձուկ, պալտուս, սաղմոն, ծովախեցգետիններ, ջրիմուռներ ու տոֆու պանիր: Այս մթերքները հարուստ են օգտակար միկրոէլեմենտներով, հանքանյութերով և, գլխավորը, ցիանոկոբալամինով:

 

Ավելին՝ այստեղ