Զգուշшցում․ Կենտրոնական բшնկը ներկայացնում է ոչ հուսшլի վարկային կազմակերպությունների ցանկը
Զգուշшցում․ Կենտրոնական բшնկը ներկայացնում է ոչ հուսшլի վարկային կազմակերպությունների ցանկը

ՀՀ կենտրոնական բшնկը հորդորում է զ երծ մնալ առանց համապատասխան լիցենզիայի վшկшյին միջոցներ տրամադրելու կամ այդ գործընթացին աջակցելու առաջարկով հանդես եկող անձանց կողմից մատուցվող ծառայություններից։Իրավաբան.net-ը Կենտրոնական բանկից տեղեկանում է, որ ԿԲ-ի կողմից ձեռքբերված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվող ա հազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մի շարք անձիք սոցիալական ցանցերում, հանրային վայրերում, փողոցներում տարբեր շինությունների վրա փակցված հայտարարությունների, ինչպես նաև

բաժանվող թռուցիկների միջոցով հանդես են գալիս վ արկերի, շատ հաճախ՝ արագ, առանց գ րավի դիմաց, պարզեցված նույնականացման ընթացակարգով վարկային միջոցների տրամադրման և (կամ) այդ գործընթացին աջակցելու և միջնորդելու առաջարկությամբ։ Նման անձիք սովորաբար իրենց կողմից մատուցվող «ծառայությունների» համար գանձում են բարձր մ իջնորդավճարներ, տրամադրում են խեղ աթյուրված և ոչ ճշգրիտ տեղեկատվություն և հաճախ փաստացի չեն մատուցում նախապես խոստացված ծառայությունը։ Ստորև աղյուսակով ներկայացվում է այդ անձանց ոչ սպառիչ ցանկը։

Հայտնում ենք, որ նշված անձիք չեն լիցենզավորվել ՀՀ կենտրոնական բանկի կողմից, և նրանց գործունեությունը չի վերահսկվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Նշված անձանց կողմից ծառայությունների մատուցումը չի բխում իրավական կարգավորումներից և պարունակում է բազմաթիվ ռի սկեր թե՛ ֆինանսական համակարգի, թե՛ սպառողների համար և կարող է հանգեցնել ծ անր սոցիալական հետևանքների։ ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զ երծ մնալ նմանատիպ անձանց կողմից մատուցվող ծառայություններից և օգտվել միայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի և վ արկային կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայություններից։

ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի և վ արկային կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունների համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումներով՝ https://www.cba.am/am/SitePages/fscfobanks.aspx
Ավելին՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել