Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Միջազգային

«Հայրս նորից Է ամուսնացել, հպարտ եմ, որ երջանիկ ընտանիք է կազմել, ես էլ 2 տարեկան եղբայր ունեմ»․ Էվա Խաչատրյանը՝ երջանկության մասին իր պատկերացումների և 29-ամյակի մասին

Էվա Խաչատրյանն այսօր նշում է 29-ամյակը։ Դերասանուհու խոսքով՝ վերջին տարիներին տարեդարձն անցկացնում է աշխատանքային մթնոլորտում։ Ըստ Էվայի՝ Կամերային թատրոնի բeմում ստացած էմոցիաները տարեդարձի լավագույն նվերն են։ Այս տարի ևս դերասանուհու օրն աշխատանքային է՝ նախ ֆոտոշարք է անցնելու, ապա ներկայացում է խաղալու։

Tert.am Life-ը Էվայի հետ զրուցել է մեծանալու, նպատակների և ամուսնության վերաբերյալ իր մտորումների մասին։

«Իհարկե, շատ եմ սիրում իմ տարեդարձի օրը, երջանիկ եմ, որ ծնվել եմ։ Մոտ յոթ տարի է՝ տարեդարձս ներկայացումներով եմ նշում և է՛լ ավելի մեծ սիրով եմ բեմ բարձրանում։ Կամերային թատրոնում ավանդույթ ունենք՝ ներկայացման ավարտին հանդիսատեսի հետ նշում ենք հոբելյարի տարեդարձ, ծափահարում են, երգում ենք. շատ էմոցիոնալ ու գեղեցիկ պահ է ստացվում։ Թե օրս ինչպես նշռեմ, ամեն տարի որոշում եմ՝ կախված իմ ֆինանսական վիճակից և ցանկություններից»,-ասաց Էվան։

Դերասանուհին ներկայումս աշխատանքային բուռն շրջանում է, Ելենա Արշակյանի նոր՝ «Սիրուն Սոնա» նախագծի նկարահանումների շրջանակում երկու օրից մեկնելու է Շրի Լանկա։  Չնայած ճամպրուկային տրամադրությանը՝ Էվան հասցրել է հյուրեր ընդունել տարեդարձի առթիվ. կեսգիշերին նրան ուրախացրել են ընկերները․ «Տարեդարձս կեսգիշերից է սկսվում, առաջինը մայրիկս է շնորհավորում, հետո լավ ընկերներս։ Այս տարի դեռ մի քանի օր առաջ եմ սկսել նվերներ ստանալ, իսկ երեկ երեկոյան շատ ուրախ հյուրեր ունեցա, ինչն ինձ համար անսպասելի էր»։

Էվայի խոսքով՝ մեծանալու վախ չունի, սակայն տարիքի մասին մտորումներ, երբեմն, ունենում է․ «Վստահ եմ, որ յուրաքանչյուր տարիք պետք է ապրել սիրով։ Անգամ մեծ ցանկության դեպքում երբեք չես կարող ժամանակը հետ կամ առաջ տալ։  Կարծում եմ՝ մարդը որքան մեծանում է, այնքան ավելի խորն է կյանքն ընկալում, հայացքներն են փոխվում։ Մեծանալու անխուսափելի երևույթին կարելի է ուրիշ դիտանկյունից նայել և գնահատել դրա դրական կողմերը»։

Դերասանուհին նշեց, որ մեկ տարով էլ մոտեցավ կյանքի երրորդ տասնամյակին։ Չնայած նա հաճախ է լսում տեսակետ, որ 30-ից հետո տարիներն ավելի արագ են անցնում, թվերի վրա կենտրոնանալ չի ցանկանում․ «Իմ կյանքում ամեն ինչ շատ լավ է, չեմ ուզում ինձ ծանրաբեռնել տարիքի հետ կապված մտորումներով։ Եթե կյանքումս թերի կողմեր էլ կան, ամեն ինչ կգնա դեպի լավը, որովհետև ես հավատում եմ Աստծուն, հավատում եմ հրաշքների և իմ ուժերին։ Առայժմ որքան նպատակ ունեցել եմ, կարողացել եմ իրագործել։  Ունեմ սիրելի աշխատանք, լավ ընկերներ, լավ գործընկերներ, պահանջված դերասանուհի եմ և դժգոհելու որևէ առիթ չկա»։

Ինչ վերաբերում է անձնական կյանքին՝ Էվան նշեց, որ այն հանրայնացնել չի սիրում, թեև ամուսնանալու հետ կապված տարատեսակ հարցեր երբեմն տալիս են իրեն․ «Ամուսնանալու հետ կապված շատ հարցեր տվողներ չկան, որովհետև, ցավոք սրտի, բարեկամաշատ ընտանիք չունեմ, իսկ նման հարցեր հիմնականում հնչեցնում են ազգականները։ Առհասարակ, այնպես չէ, որ այս աշխարհում  բոլորը պետք է պարտադիր ամուսնանան։  Նյարդայնանալու առիթ չունեմ, որովհետև ամուսնությունը կանոն չէ, այլ ցանկություն,  յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշում կայացնի։ Երբ կնոջ կյանքում հասունանում է ամուսնանալու և, հատկապես, մայրանալու ցանկությունը, նա ամեն ինչ անում է դա իրագործելու համար։ Կարծում եմ՝ նորմալ երևույթ չէ ուղղակի ամուսնանալ ամուսնանալու համար, հենց դա է պատճառը, որ մեր երկրում բաժանություններն այդքան շատ են լինում»։

Դերասանուհու խոսքով՝ իրեն զարմացնում է փաստը, որ 20 տարեկանից հետո մարսիկ սկսւմ են մտածել անպայման ամուսնանալու մասին․ «Մարդիկ մտածում են, որ եթե աղջիկը հատեց 20-ի սահմանը, անպայման պետք է ամուսնանա, ինչո՞ւ, ո՞վ է դա որոշում կամ սահմանում։ Հայրս երկրորդ անգամ է ամուսնացել, հպարտ եմ, որ նա երջանիկ ընտանիք է կազմել, ես էլ 2 տարեկան եղբայր ունեմ։ Իր կինը բավականին հասուն տարիքում է ունեցել իր առաջնեկին, որը հիմա բոլորիս երջանկություն է պարգևում։ Այս օրինակով ուզում եմ ասել՝ ի՞նչ իմաստ կա շտապելու, եթե երջանկությունդ ամեն վայրկյան կարող է ինքնուրույն գտնել քեզ: Պետք չէ ժամ առ ժամ դասավորել կյանքը, դու դա կարող ես անել, օրինակ, աշխատանքային նպատակներիդ, բայց ոչ զգացմունքներիդ հետ»։

Էվան ժպիտով նշեց, որ փոքրիկ եղբայրն իրենց ընտանիքի երջանկությունն է․ «Նա բոլորիս է ուրախացնում, այդ թվում՝ մայրիկիս, քանի որ մեզ մոտ շատ դրական հարաբերություններ են։ Ինքս էլ տոները շատ հաճախ հայրիկիս երկրորդ ընտանիքի հետ եմ անցկացնում, ուրախ եմ նրանց համար»։

 

Ավելին՝ այստեղ