Ինչպես ազատվել ոտքերի տհաճ հոտից. 5 միջոց
Budetezdorovy.ru-ն գրում է, որ ոտքերի տհաճ հոտը բավական տարածված խնդիր է։
Տհաճ հոտ առաջանում է այն դեպքում, երբ բակտերիաները հայտնվում են ոտքերին և սկսում բազմանալ խոնավ միջավայրում։ Հետևաբար՝ հոտից ազատվելու համար հարկավոր է ազատվել դրանցից։
1. Մագնեզիումի սուլֆատ կամ դառը աղ։ Սա կարող է չեզոքացնել ոտքերի տհաճ հոտը, քանի որ բարձրացնում է մագնեզիումի քանակն օրգանիզմում և պայքարում թթվայնության դեմ։ 8 բաժակ տաք ջրին ավելացրեք կես բաժակ աղ, ոտքերը 30 րոպեով դրեք ջրի մեջ։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 1 կամ 2 անգամ, մինչև ազատվեք ոտքերի տհաճ հոտից։ Այս միջոցը կարող եք օգտագործել նաև խնդրի կանխարգելման նպատակով։
2. Եղեսպակ և ռոզմարին։ Սրանք հակաբակտերիալ, հակասնկային ազդեցություն ունեցող բույսեր են և կարող են նվազագույնի հասցնել ոտքերի քրտնարտադրությունը։ 1 թեյի գդալ ռոզմարինի և եղեսպակի չորացրած տերևներին մեկ բաժակ եռացրած ջուր ավելացրեք, թողեք թրմվի 20-30 րոպե։ Թուրմը լցրեք տարայի մեջ, ավելացրեք 1 լիտր տաք ջուր, թրջեք ոտքերը։ Ոտքերը ջրի մեջ թողեք 30 րոպե։ Կրկնեք օրվա ընթացքում 2 անգամ։
3. Նատրիումի բիկարբոնատ։ Սա սնկերից ու բակտերիաներից ազատվելու արդյունավետ միջոց է, փափկեցնում է մաշկը և ազատում տհաճ հոտից։ ¼ թեյի գդալ կերակրի սոդան խառնեք 8 բաժակ տաք ջրի, 1 կիտրոնի հետ։ Ոտքերը թրջեք 20 րոպե։ Ոտքերը լվացեք սառը ջրով և արևի տակ մի մնացեք։
4. Քացախ։ Քացախը հեշտությամբ կօգնի ազատվել բակտերիաներից։ Կես բաժակ քացախը խառնեք 5-8 բաժակ տաք ջրի հետ։ Օրվա ընթացքում երկու անգամ ոտքերը դրեք խառնուրդի մեջ, պահեք 15 րոպե։ Ապա ոտքերը լվացեք սառը ջրով։
5. Սև թեյ։ 5 պարկ կամ 3 թեյի գդալ կանաչ թեյին 4 բաժակ տաք ջուր ավելացրեք, թողեք թրմվի 20-25 րոպե։ Ոտքերը ջրի մեջ թողեք 20 րոպե, ապա լվացեք սառը ջրով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը
Ավելին՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...