Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Միջազգային

«8–րդ դասարան էի, Գոռը եկավ հայրիկիս հետ խոսելու»․ Գոռի և Հրանուշի երկրորդ հարսանիքը ամուսնության 10-ամյակի առթիվ

17 տարի միասին, 10 տարի ամուսնացած․ դերասան Գոռ Հակոբյանն ու սիրելին՝ Հրանուշ Մնոյանը, երեկ տոնել են իրենց ամուսնության 10–ամյակը։ Օրվան ընդառաջ զույգն ընտանեկան ֆոտոշարք է անցել, որը տրամադրել են Tert.am Life–ին ու պատմել համատեղ կյանքի մասին։

Ֆոտոշարքի ժամանակ Գոռն անակնկալ է մատուցել սիրելիին՝ նրան կրկին հարսի զգեստ ու մատանի նվիրելով․ «Գոռը մեր հարսանիքի կնքահոր տղայի և նրա սիրելիի հետ պայմանավորվել էր, որ հարսի զգեստ բերեն ու կրկին հարսի կերպարով ներկայանամ։ Ի սկզբանե որոշել էինք, որ ֆոտոշարքի ժամանակ ամբողջությամբ սև հագուստով ենք լինելու, սակայն ծրագրերը փոխվեցին։ Հաճելի էր կրկին հարսի զգեստ հագնել։ Անբացատրելի զգացողություն էր, երբ ես հարսի զգեստով էի, իսկ շուրջս իմ 3 տղաներն էին։

Գոռն ինձ մատանի նվիրեց, նորից առաջարկություն արեց, ես էլ նորից համաձայնեցի իր կինը լինել։ Ստացվեց մեր որկրորդ հարսանիքն էր։ Կարծում եմ՝ 10, 20 տարի հետո էլ այդպես է լինելու»,– ասաց Հրանուշն ու հավելեց, որ ժամանակին մեծ ու ուրախ հարսանիք են ունեցել, քանի որ 7 տարի ընկերություն անելուց հետո այն շատ սպասված իրադարձություն էր իրենց կյանքում։

Երբ Գոռն ու Հրանուշը սկսել են ընկերություն անել, Գոռը նոր էր ավարտել դպրոցը, առաջին կուրսի ուսանող էր, իսկ Հրանուշը դպրոցական էր, սովորում էր 8–րդ դասարանում։

«Երեկ Գոռի հետ ամփոփում էինք մեր համատեղ կյանքն ու փորձում հասկանալ՝ ինչպես ստացվեց, որ նա այդքան հավանեց 8–րդ դասարանում սովորող աղջկան ու եկավ հայրիկցս թույլտվություն ստանալու, որպեսզի հանդիպենք,– ասաց Հրանուշն ու հիշեց, որ հայրը սկզբում դեմ է եղել,– հայրս ջղային սպասում էր նրան, բավականին ագրեսիվ էր տրամադրված, քանի որ փոքր էի, բայց Գոռի հետ շատ երկար զրույցից հետո վերաբերմունքը փոխվեց։

Նա շատ էր հավանել Գոռին ու թույլ տվեց հանդիպենք։ Այսպես էլ միասին մեծացանք։ Մեր ընտանեկան կյանքի ամրության հարցում շատ մեծ դեր ունեն երկուսիս ընտանիքները։ Մեր ծնողները միշտ մեր կողքին են եղել, օգնել իրենց խորհուրդներով, ցանկացած հարցով միշտ աջակցել են մեզ»։

Միաժամանակ, Հրանուշը նշեց, որ շատ անսովոր է Գոռի հետ տոնել հանդիպման կամ ամուսնության օրը․ «Կարծես մամայիդ հետ նշես, որ 10 տարի է՝ միասին եք ապրում։ Մենք այնքան են միաձուլվել, որ կարծես միշտ միասին եղած լինենք։ Զույգի փոխհարաբերությունները շատ կարևոր են։ Մեզ համար միշտ առաջին տեղում ընտանիքն է, հետո ամբողջ աշխարհը։

Որևէ երրորդ անձ չի կարող մեզ խանգարել, որովհետև շատ միասնական ենք։ Ես միշտ ասում եմ, որ եթե մի օր որևէ երրորդ անձ ազդի մեր փոխհարաբերությունների վրա, նշանակում է՝ մենք խնդիր ունենք, մեզ մոտ ինչ–որ բան այն չէ, հակառակ դեպքում երրորդ մարդը չէր կարող ազդել մեր հարաբերությունների վրա»։

Հրանուշը շեշտեց, որ այնպես չէ, որ ինքն ու գոռը խնդիրներ կամ վեճեր չեն ունենում, պարզապես իրենց մոտեցումը հստակ է․ ցանկացած խնդիր լուծում են միասին, իրար ինչ–որ բան ապացուցելու խնդիր չունեն։ «Իրականում ես ու Գոռը միշտ խոսում ենք առկա խնդիրների միասին, քննարկում, փոխում։ Երբ իրար սիրում եք, ամենամեծ խնդիրն անգամ լուծելի է։ Երբ սեր կա, նույնիսկ հարց չի առաջանում միմյանց զիջելու, ինչ–որ բան փոխելու համար։

Դուք ուղղակի գիտեք, որ մեկ եք ու միասին պետք է լուծեք այդ խնդիրը։ Սերն ու հարազատ հոգիներ լինելը շատ կարևոր են։ Մեր մանկական սերն առ այսօր մնացել է։ Համաձայն չեմ, երբ ասում են կենցաղի հետ սերը մարում է։ Մեզ մոտ առ այսօր կա թե՛ սիրահարվածությունը, թե՛ ծաղիկները, թե՛ միմյանց նվերներ մատուցելը։ Ընտանեկան կյանքը մեզ համար հասարակ առօրյա չի դարձել»,– ընդգծեց նա։

Երիտասարդ զույգն արդեն 3 երեխա ունի՝ Վարդանը, Ֆելիքսն ու Ռիչարդը։ Շատ կանայք կենցաղային հոգսերի հետ դժգոհում են հոգսաշատ առօրյայից և հոգնածությունից, սակայն Հրուշը շեշտում է, որ հաճույք է ստանում այդ ամենից։

«Իհարկե, բարդ է, ես, կարելի է ասել, երեք մասի եմ բաժանվում երեխաներիս հետ, բայց ուղղակի հաճույք եմ ստանում երեխաներիս հետ անցկացրած ժամանակից։ Երբեմն, հոգնեցուցիչ է, բայց մենք մեր գլխում ենք այս ամենը դարձնում խնդիր կամ հաճույք։ Չպետք է թույլ տաս, որ կենցաղային հոգսերն ազդեն ընտանեկան կյանքի, հարաբերությունների վրա»,– շեշտեց նա։

Իրենց ամուսնության օրը զույգը տոնել է տանը։ «Մեր ընկերները մեզ ուղեգիր էին նվիրել դեպի Ծաղկաձոր, որպեսզի մեր օրն այնտեղ նշենք, սակայն ծրագրերը փոխվեցին, ավելի շուտ գնացինք Ծաղկաձոր, մրսեցինք, վերադարձանք,– ժպիտով ասաց Հրանուշն ու հավելեց, որ օրը տանն անցկացնելն ավելի հարմարավետ էր,– քանի որ երեխաների հետ ժամանցի վայր գնալն ու երկար մնալն ավելի բարդ է, որոշեցինք տանը տոնել մեր օրը։ Մեզ հետ ամենահարազատ մարդիկ էին։ Շատ լավ օր ունեցանք»։

 

Ավելին՝ այստեղ