Մեկ սխալ քայլ, և 72-ամյա գյուղացին կհայտնվի Ադրբեջանում. ՀՀ ՄԻՊ-ը հարցազրույց է տվել ֆրանսիական «Le Monde» թերթին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Le Monde» թերթին՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական կողմից հնչող կրակոցների անթույլատրելիության մասին։ Պաշտպանը միջազգային լրատվամիջոցին է ներկայացրել նաև իր հայեցակարգը Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ։
Լրագրողը պատկերավոր նկարագրել է Սյունիքում մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները․ «Ահա արդեն երկու ամիս է, ինչ Ստեփան Մովսիսյանը ստիպված է ուշադիր լինել, թե ուր է ոտք դնում: Մեկ սխալ քայլ, և 72-ամյա գյուղացին կհայտնվի Ադրբեջանում:
Համենայն դեպս, այդպես են պնդում ադրբեջանցի զինվորները: 2020 թվականի դեկտեմբերի 27-ին նրանք հայտնվել են գյուղում իրենց GPS-ով և կտրուկ հայտարարել, որ իրենց է պատկանում սահմանին տեղակայված տան կեսը, ինչպես նաև ճանապարհի մի կողմում գտնվող 11 տները:
Մտահոգված ծերունու աչքերի առաջ զինվորները տեղադրել են «Գյուղ Շուռնուխ, Կուբաթլուի շրջան, Ադրբեջանի Հանրապետություն» գրությամբ ցուցանակը: Տարեց մարդու տան ննջասենյակն ու հյուրասենյակը մնացել են հայկական կողմում, սակայն գոմ նա այլևս մտնել չի կարողանա:
Ինչևիցե, նրա վիճակն այնքան վատ չէ, որքան իր հարևաններինը, որոնց ուղղակիորեն դուրս են արել իրենց տներից: Բնակիչներին այն հանգամանքն էր ցնցել, որ Շուռնուխն ընդգրկված է Հայաստանի Սյունիքի մարզում և ոչ թե Կուբաթլուի (Սանասար) շրջանի, որն անցել է ադրբեջանական կողմին:
Այժմ լեռան ստորոտին գտնվող գյուղում լարված իրավիճակ է:
Ստեփան Մովսիսյանը ստիպված է հարմարվել նոր հարևաններին: Երբ նա դուրս է գալիս պատշգամբ, հայացքն ընկնում է դրոշների ու զինվորականների շարանի վրա. ադրբեջանցիները տեղակայվել են կիսաքանդ կառույցում, ռուս խաղաղապահները տեղակայվել են ճանապարհի մյուս կողմում, իսկ իր այգում այժմ օրուգիշեր երկու հայ սահմանապահներ են հերթապահում:
«Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նրանք ինձ են հետևում»,- ծիծաղկոտ հայացքով ասում է տղամարդը»:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...