Ինչու են ցանկացած ամսվա 1ին, 10-ին, 19-ին և 28-ին ծնված երեխաները յուրահատուկ. իսկ դուք համաձայն ե՞ք սրա հետ
Երեխաները, ովքեր ծնվել են ցանկացած ամսվա 1-ին, 10-ին, 19-ին, 28-ին, յուրահատուկ հատկություններով են օժտված:
Blacklogic.me-ի հաղորդմամբ՝ այս երեխաներն ամուր են, ակտիվ, հաշտությամբ են յուրացնում նոր գիտելիքներ, առանձնանում հասկանալու յուրահատուկ կարողությամբ:
Նրանց համար գոյություն չունեն կանոններ: Այս երեխաները հետաքրքրասեր են, ցանկանում են գլուխ հանել ամեն ինչից: Ամսվա այս օրերին ծնված երեխաների մտածողությունը չի համապատասխանում նրանց տարիքին:
Մեծահասակները հաճախ են դժվար կացության մեջ հայտնվում, երբ նրանց հարց են տալիս այս երեխաները: Նրանք հստակ հասկանում են իրենց ներքին պոտենցիալը, և նրանց դուր է գալիս առանձնանալ ամբոխից: Հեշտությամբ կարող են զարմացնել մեծահասակներին, ստիպել ծիծաղել: Ծնողները պետք է ուշադրություն դարձնեն այս երեխաների անկեղծ եսասիրությանը:

Այս երեխաները յուրահատուկ ուշադրության և խնամքի կարիք ունեն: Նրանց համար կարևոր է, որ ծնողները կիսեն կյանքի նկատմամբ իրենց հայացքները: Հարկավոր է օգնել նրանց բացահայտել սեփական տաղանդները: Այս երեխաները ձգտում են բարդ խնդիրների, կամ դրսևորում՝ նպատակներին հասնելու համար: Նրանց համար կարևոր է, որ լսեն իրենց պատմությունները և կարծիքները:
Սիրում են հանրության ուշադրության կենտրոնում լինել: Նրանց բոլոր մտքերի համար լսարան և սահմանների բացակայություն է հարկավոր: Նրանց համար ամենադժվարը սովորելն է, որ կարող են սխալվել, կան այլ կարծիքներ ևս: Սովորեք նրանց վարքին վերաբերվել մեծահասակների վարքի նման:
Երբեմն նրանց այնքան ինքնավստահ են, որ մեծահասակները չեն էլ հասկանում, որ նրանք աջակցության կարիք ունեն: Քնքշությունն ու համբերությունը ծնողներին կօգնի քանդել պատերը, որոնք այս երեխաները կառուցում են իրենց շուրջ:
Ավելին՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...