Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
Արցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումԻրանում հաղորդել են, որ երկրի ԶՈւ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավոր խափանմանը«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը․ Մարիաննա ՂահրամանյանԿասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Ընտրակաշառքի գործով խուզարկություններ են կատարվել. ձերբակալվել է 5 անձԴու մնացել ես ամուր՝ նույնիսկ անազատության մեջ․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն ՎարդանյանինUcom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԵկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանՋեյհուն Բայրամովը մեկնել է ԱՄՆԿողոպուտի դեպք է բացահայտվելԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԴեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան
Միջազգային

Որ բացասական կողմն է բացահայտում կենդանակերպի Ձեր նշանը

Ջրհոս

Էլիտար հիպիներ։ Կարծում են, որ յուրահատուկ են և միշտ վերևից են նայում կենդանակերպի մնացած նշաններին՝ բնականաբար համարելով , որ իրենք ամենալավն են։ Ծիծաղելին այն է, որ իրենց ամբողջ կյանքը նվիրված է յուրահատուկ լինելու ձգտումներին։ Սա, որպես կանոն, իրենց ավելի ձանձրալի է դարձնում։ Իրենք նույնիսկ չեն պատկերացնում , թե որքան ձանձրալի են։

Ձկներ

Ձկները հումոր չեն հասկանում։ Բացարձակ։ Չափից ավելի զգայուն են և հաճախակի հիստերիաների են հակված։ Իրենք նրանք են, ով բարձրաձայն հազում է, երբ կատակերգուն «վիրասվորական» կատակ է անում։ Հետո իրենք գնում են տուն և գրում են այդ մասին իրենց բլոգում։ Իրենց իզուր չէ, որ «ձուկ» են անվանում՝ իրենք սղլիկ, սառնասիրտ սադրիչներ են։ Եթե շփվում եք Ձկների հետ, ապա միշտ զգույշ եղեք։ Հակառակ դեպքում ամեն անվնաս հեգնանքից կամ կատակից սկսում են վիրավորվել։

Խոյ

Հիտլերը Խոյ էր։ Եվ դա ուղիղ կապ ունի։ Իրենք սիրում են հիստերիայի մեջ ընկնել, երբ գործերն իրենց ուզածով չեն ընթանում։ Դա բերում է նրան, որ բոլորը կարծում են, որ իրենք գերիշխող անհատականություն են՝ չէ՞ որ իրենց հիստերիան շատ իշխող է և հրապարակային։ Սակայն իրականում սա պարզապես հիստերիա է։ Սովորական։ Պարզ։ Որպես կանոն այդ պահերին իրենց մի հարված է հարկավոր՝ հավասարակշռությունը կորցնելու համար, տաք կաթ և քաղցր քուն։

Ցուլ

Մետերոսեքսուալ նյութապաշտներ։ Ցուլին կարելի է տեսնել օրվա ցանկացած ժամին հայելու մոտ կանգնած, երբ նա փորձում է նոր փոքրիկ թերություններ գտնել։ Հետո նա մի նոր միջոց կգնի՝ այդ թերությունները վերացնելու համար։ Հետո նա վերջին սերնդի կոսմետիկ միջոց կգնի՝ այդ խնդիրները վերացնելու համար։ Իսկ երբ կատարյալ դառնա, գիշերային ակումբ կուղևորվի և մրգային որևիցե հյութ խմելով՝ կծաղրի շրջապատող մարդկանց իրենց խղճուկ հագուստի համար։

Երկվորյակներ

Երկվորյակների էությունը երկու անհատականություններով է օժտված։ Մի կողմից նա իրեն հանճար և իր սերնդի «ձայնն» է համարում, իսկ մյուս՝ նա կատարյալ հիմար է։ Դա իսկապես ճշմարտություն է։ Նենգ ու անկանխատեսելի Երկվորյակը սիրում է , երբ իրեն շրջապատող մարդիկ իրենց անհարմար են զգում։ Նրանք զուրկ են կարեկցանքից, ինքնագիտակցությունից և նրբազգացողությունից։

Խեցգետին

Հիշու՞մ եք դպրոցի այն երեխային, որն անընդմեջ տխուր եր և սիրում էր լաց լինել։ Հավանաբար նա Խեցգետին էր։ Իրենք թաքնվում են իրենց փոքրիկ կաղապարներում, երբ վիրավորում են իրենց անպետք զգացմունքները։ Եվ դա հաճախ է պատահում։ Ավելի լավ է ընդհանրապես իրենց հետ չշփվեք։ Ոչ ոք իրենց չի սիրում։ Իրենք տխուր են։

Առյուծ

Իրենք նողկալի արարածներ են։ Մշտական ուշադրություն են պահաջում, այլապես «մահանում» են , կամ ընկճախտի մեջ ընկնում։ Առյուծը հաճախ քծնողների մի խումբ է ունենում՝ իրենք նրան հարկավոր են միայն Առյուծին շոյելու համար։ Դե ժամանակ առ ժամանակ էլ՝ շորերը լվանալու։ Առյուծը կարծում է , որ հրաշալի ընկեր է , որովհետև իր կողքին լինելը պարզապես պարգև է։ Իսկ իրականում նրա փոքրիկ մինյոնները պարզապես ատում են իրենք իրենց։

Կույս

Կույսը ծույլիկ մի արարած է։ Բայց ոչ ավանդական իմաստով։ Կարող է թվալ, որ իրենք պարզապես փռված են բազմոցին և չիպսեր ուտում ամիսներ շարունակ։ Իսկ իրականում իրենք ծրագրեր են կառուցում։ Որովհետև Կույսերը բծախնդիր և համբերատար արարածներ են։ Իրենք տարիներ կծախսեն ( եթե դա անհրաժեշտ է ) որպեսզի մանրակրկիտ վերլուծեն բոլոր դրական և բացասական կողմերը՝ կշռելով եկամուտն ու կատարելագործելով ռազմավարությունը։ Նաև իրենք ռասիստներ են։

Կշեռք

Սիրախաղի անուղղելի սիրահարներ։ Այս փաստը հաճախ գրավում է ոչ թե մարդկանց, այլ «խոզերին»։ Հետագայում իրենք կտանջվեն այդ խոզի հետ երկարատև և լուրջ հարաբերություններում և ոչ մի կերպ չեն հեռանա, քանի որ չափազանց տատանվող են։ Նաև ալարկոտ։ Ավելի ալարկոտ, քան Կույսերը։ Իրենց ամենասիրած զբաղմունքը՝ քնել մինչ կեսօր և օրվա մնացած մասն անցկացնել անկողնում։

Կարիճ

Այո, Կարիճը արտաքնապես կարող է փոքր-ինչ տխուր և խղճուկ թվալ, սակայն ներքուստ նա հիշաչար սոցիոպատ է։ Դուք երբեք չեք իմանա, որ իրենք ինչ-որ մեկի հետ Ձեզ ոչնչացնելու ծրագիր են մշակում։ Լավ կլինի, եթե Դուք պարզապես խուսափեք իրենց հետ շփումից։

Աղեղնավոր

Հայտնի Աղեղնավորներ՝ Մայլի Սարուս, Բրիթնի Սփիրս, Նիկկի Մինաժ։ Ի՞նչ ընդհանուր բան ունեն իրենք։ Երբ Մայլին հետույքն էր պտտացնում փոքրիկ սպիտակ հիմարի նման, երբ Բրիթնին սափրեց գլուխը և խելքը գցեց, երբ Նիկկին գրեց «գետնասնկի յուղը» ՝ սրանք անխոհեմ և անմիտ Աղեղնավորի գործողություններ են։ Աղեղնավորը սիրում է ասել « ես կրոնական չեմ՝ ես հոգևորական եմ»։ Ինչը որ ինքն իրենով հաճելի չէ։

Այծեղջյուր

Դուք փորձում եք հանել իրենց կաղապարից և տանել խնջույքի, սակայն իրենք շատ ամաչկոտ են։ Որպես կանոն, իրենք փախչում են և թաքնվում աշխատանքի մեջ։ Գրասենյակում բոլորը ծաղրում են իրենց։ Մի քանի ամիս անց, վերջապես, Այծեղջյուրը համաձայնվում է զբոսնել։ Դուք բարում խմիչք եք վերցնում և նստում։ Եվ․․․Ոչինչ։ Այծեղջյուրը պատվիրում է ձկան ձողիկներ և հանքային ջուր։ Դա տարօրինակ է։ Դուք հասկանում եք, որ այլևս չարժե հրավիրել նրան , քանի նա չի ուզում։ Շփման առումով իրենք դատարկ էակներ են։