Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Ժամանց

Աստղագուշակ ապրիլի 27-ի համար

Խոյ. Օրվա առաջին կեսը բարդ կլինի: Դուք արթնանալու եք ոչ լավագույն տրամադրությամբ և դեռ երկար ժամանակ ձեր տեղը չեք գտնելու: Մանրուքները բավական են, որպեսզի դուք դուրս գաք հունից, սակայն դուք առավել սուր եք վերաբերվում այն իրողությանը, որ որոշ ձեր ցանկություններ ձեր ուզած ձևով չեն իրականանում: Եթե ուզում եք, որ ինչ-որ բան լավագույն ձևով արված լինի, ապա պետք է դա անեք ինքներդ:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումները կսկսեն թափ հավաքել, կյանքը դառնում է ավելի թեթև և հեշտ: Հնարավոր է անսպասելի հրավեր` ստանալով այն, դուք հիանալի ժամանակ կանցկացնեք հաճելի միջավայրում:

Ցուլ. Օրը հաջող ընթացք կունենա: Ձեր հաջողությունները ավելին են, քան դուք ենթադրում էիք: Բոլորի աչքում դուք հաճելի զրուցակից եք և ուշադիր ունկնդիր: Օրը բարենպաստ է  ինչպես նոր ծանոթությունների, այնպես էլ` հին ընկերների հետ շփվելու առումով: Ընտանեկան գործերը դժվար կլինի միայնակ հաղթահարելը, այնպես որ ավելի լավ է դիմեք մտերիմների օգնությանը, ովքեր ձեզ հուսախաբ չեն անի:

Բարձր է ստեղծագործական ներուժը, ձեր մի շարք գործողություններ և մտահղացումներ բավական օրիգինալ են, և շրջապատին դա դուր է գալիս: Այսօր կարելի է անսովոր իրեր, վառ գույնի ակսեսուարներ և ինտերիերի ապրանքներ գնել:

Երկվորյակներ. Անհարթ օր է, երբ հաղթանակները փոխարինվում են անհաջողություններով, իսկ տրամադրությունն էլ խիստ անկայուն է: Դուք մասամբ հաճույք եք ստանում տեղի ունեցող իրադարձություններից, ձեզ դուր է գալիս բարդ խնդիրներ լուծելը, դժվարություններ հաղթահարելը: Շրջապատի մարդկանց դժվար է հարմարվել ձեր կյանքի ռիթմին, ինչն էլ հանգեցնում է տարաձայնությունների և վեճերի: Դուք չեք ստանում աջակցություն այն մարդկանցից, ում անվերապահ ըմբռնմանը սովոր եք եղել:

Եթե դուք ցանկանաք որևէ մեկին դուր գալ, ապա դա ձեզ անպայման կհաջողվի, սակայն թողած տպավորությունը շատ արագ հօդս կցնդի, եթե դուք չփոխեք ձեր վարքագիծը: Կարելի կոկետություններ անել, սակայն լուրջ հարաբերությունների սկիզբը քիչ հավանական է:

Խեցգետին. Օրը բավական բարդ է դասավորվում, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ դուք դատապարտված եք ձախողման: Ողջ բանը նրանում է, որ դուք պետք է ճիշտ ընտրեք ձեր զբաղմունքը, և այդ հարցում ոչ միայն հենվեք ձեր ենթագիտակցության վրա, այլև` սթափ դատողության: Հարմար օր է երկարաժամկետ նախագծերի վրա աշխատել սկսելու համար: Դժվար թե հաջողության հասնեք այնպիսի գործերում, որոնցում ձեր միակ նպատակը անմիջապես եկամուտ ստանալը լինի:

Աշխատեք սրտին մոտ չընդունել մանր թյուրիմածությունները, քանի որ եթե կենտրոնանաք դրանց վրա, ապա տրամադրությունն անպայման կփչանա, ինչն էլ թույլ չի տա առողջ ու սթափ որոշումներ կայացնել:

Առյուծ. Օրը թեթև և հաճելի է սկսում, և ձեր բախտը շատ հարցերում բերում է: Դուք ենթագիտակցաբար զգում եք, թե ինչին կարելի է ձեռնամուխ լինել, իսկ ինչն էլ մի կողմ դնել, կամ հանձնարարել մեկ ուրիշի: Դա մեծապես օգնում է  օպտիմալ օգտագործել ժամանակն ու ուժերը: Լավատեսությունը ձեզ լրացուցիչ հմայք է հաղորդում, այսօր ձեր հանդեպ անթաքույց հետաքրքրություն են դրսևորում անգամ նրանք, ովքեր ժամանակին նախընտրում էին ձեզանից հեռու մնալ: Օրը միանգամայն հարմար է կոմերցիոն գործունեության, գործարքներ կնքելու համար:

Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարենպաստ չէ, քանի որ ժամանակի հետ բացասական միտւմների ազդեցությունը խորանում է:

Կույս. Հարմար օր է տարբեր մարդկանց հետ ամենատարբեր բնույթի շփումների համար: Հատկապես պետք է նախընտրեք այն մարդկանց, ում դուք կարող եք ինչ-որ բան սովորեցնել: Այսօր հենց’ նրանք են այն անձինք, ովքեր հետագայում կարող են դառնալ ձեր դաշնակիցը կամ մտերիմ ընկերը: Լավ են անցնում ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները, սակայն նրանք հետ դուք ոչ մի կերպ չեք կարողանում անկեղծ լինել: Նման օրերին դժվար է ինչ-որ բան թաքցնելը, դուք պահերով ակամայից բացում եք ուրիշների գաղտնիքները, ինչը կարող է անախորժությունների լուրջ հիմքեր ստեղծել: Պլաններ կազմելիս դուք շատ եք տեղ տալիս ձեր երևակայությանը, իսկ իրերի իրական դրությունն անտեսում:

Կշեռք. Օրը դասավորվում է բավական լարված, բարեբախտաբար դուք ընկերներ ու օգնականներ ունեք, ովքեր պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի դուք հաղթահարեք դժվարությունները: Կարող է անցյալին վերադառնալու, ինչ-որ խզված կապերը վերականգնելու ցանկություն առաջանա: Սակայն պետք է հիշել, որ դժվար թե ձեզ հաջողվի սխալների կրկնվելուց խուսափել` բոլոր խնդիրները նորից վերադառնալու են, ընդ որում` ընդունելով ավելի լուրջ բնույթ:

Ցանկալի չէ քննարկել կարևոր հարցեր, առավել ևս պետք չէ խոստումներ տալ` դրանք իրականացնելն այսօր գրեթե անհնար է: Ինչով էլ զբաղվեք, ուշադրություն դարձրեք մանրուքների վրա` դրանցից այսօր շատ բան է կախված:

Կարիճ. Այս բավական հանգիստ օրը դժվար թե կապված լինի որևէ էական իրադարձության հետ: Կարող են տագնապալի թվալ հեռվից եկող լուրերը, սակայն շատ շուտով պարզ կդառնա, որ տագնապելու որևէ լուրջ առիթ չկա: Այսօր արժե կարգավորել ֆինանսական գործերը` սեփական եկամուտների և ծախսերի վերլուծությունը կօգնի խուսափել անտեղի ծախսերից:

Բարենպաստ օր է բազմամարդ միջոցառումներ այցելելու համար; Եթե դուք ցանկանաք ձեր անձի շուրջ ուշադրություն հրավիրել և նոր ծանոթություններ հաստատել, ապա դրանում մեծ հաջողությունների կհասնեք, քանի որ ձեր հմայքին դիմանալն այսօր շատ դժվար է, և շատերն ուղղակի սպասում են պահին` ձեզ հետ շփվելու:

Աղեղնավոր. Բարդ օր է, սակայն` ոչ զերծ հաճելի պահերով: Ձեր խնդիրն է առավելագույնս օգտագործել դրական միտումների ազդեցությունը: Բաց մի թողեք այն, ինչը ձեզ մոտ լավ է ստացվում: Նախապատվությունը տվեք դրանց, այլ ոչ թե` կասկածելի ձեռնարկումներին, որոնք այսօր կարող են ձեզ գայթակղիչ թվալ:

Հարմար օր է այն բանի համար, որպեսզի վերջապես ձեր մեջ ուժ գտնեք զերբազատվելու ավելորդ բաներից, ինչպես նաև իրականացնելու հարաբերությունների վերազննում` հասկանալու համար, թե դրանցից որն է ձեզ համար ուղղակի ժամանց, որը` սովորույթի հարց, իսկ որը` լուրջ շարունակություն ենթադրող:

Այծեղջյուր. Այսօր ձեզ բավական բարդություններ են սպասում, քանի որ ողջ օրվա ընթացքում բացասական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի: Սակայն կեսօրին դուք հնարավորություն կունենաք շտկել իրավիճակը, ուղղորդել իրադարձությունների զարգացումը` ձեզ համար ավելի բարենպաստ հունով: Օրը հարմար է գեղեցիկ իրեր գնելու համար, սակայն միայն այն պայմանով, որ դրանք չպետք է թանկ լինեն:

Շփման մեջ խնդիրները ծագում են այն պահին, երբ դուք անհրաժեշտ չեք համարում թաքցնել ձեր զգացմունքները և պնդում եք ձեր ամեն մի ցանկության անհապաղ կատարում: Մտերիմները զարմացած են ձեր եսասիրությունից, դրա հետ մեկտեղ էլ սուր են արձագանքում ձեր ամեն մի վարքագծին:

Ջրհոս. Ֆինանսական առումով լավագույն օրերից չէ: Փողերը հոսում են մատների արանքից և չեն խոստանում վերադառնալ տեսանելի ապագայում: Բոլոր այն իրերը, որ այսօր կգնեք, դժվար թե արդարացնեն ձեր սպասումները, և շատ շուտով մտածելու եք այն մասին, թե ինչպես դրանցից ձերբազատվեք: Կենսական ներուժը ցածր է և դուք հոգնում եք սովորականից ավելի շուտ:

Դրա հետ մեկտեղ, օրը բավական հարմար է ընկերների հետ հանդիպելու, տանը հյուրասիրություն կազմակերպելու համար: Լավ օր է փոքր ուղևորության համար, սակայն պետք է նախընտրեք այնպիսիք, որ դուք նստած չլինեք ղեկին: Այսօր կարելի է և պլանավորել ընտանեկան հանգիստը:

Ձկներ. Օրը շատ թեթև և հաճելի է թվում, սակայն ձեր լավատեսությունը միշտ չէ, որ արդարացված կլինի: Դուք հակված եք գերագնահատելու ձեր հնարավորությունները, և առաջին հերթին` ֆինանսական, ինչն էլ հանգեցնում է կորուստների և չարդարացված ծախսերի: Դրանից բացի, դուք միտված եք ձեռնամուխ լինել այնպիսի գործերի, որոնք միայնակ չեք կարող հաղթահարել, դրա հետ մեկտեղ էլ մերժում եք ցանկացած առաջարկվող օգնություն:

Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները, տանը դուք ձեզ շատ ավելի հարմարավետ կզգաք: Օրը հարմար է երիտասարդ կանանց հետ շփումների, գեղեցկության սրահներ այցելելու, շոփինգի համար: Կարելի է հնաոճ իրեր և արվեստի գործեր գնել:

 

ավելին՝ այստեղ