Սպասվող ընտրությունների «կինդեր - սյուրպրիզը». Վանեցյանը լրջորեն է պատրաստվում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Անցած շաբաթ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունում կառուցվածքային հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունեցել: Տարածքային գրասենյակներից կուսակցության ղեկավարին տեղեկացրել են շուրջ 7400 անդամակցության նոր դիմումների մասին: «Փաստ» թերթի տեղեկություններով, Վանեցյանը լրջորեն է պատրաստվում ընտրություններին և, այսպես կոչված, հնարավորության պատուհան է բացել այն չքաղաքականացված անհատների ու տարբեր տրամաչափի գործիչների համար, որոնք չեն կապվում ո՛չ նախկինում եղած բացասական երևույթների, ո՛չ նիկոլական ապաշնորհության հետ: Լինելով համեմատաբար նոր սերնդի քաղաքական գործիչ՝ Վանեցյանը կարողանում է ներկա քաղաքական իրողություններում ընկալելի կերպով դիրքավորել «Հայրենիքը» և իրեն: Մեր աղբյուրները պնդում են, որ առաջիկա օրերին Վանեցյանի կուսակցությունը կամփոփի անդամագրումների նոր թվերը: Եթե ամեն ինչ ընթանա նախանշված հունով, այս ընտրություններում «Հայրենիքը» կարող է դառնալ «քայլողների» դեմ իսկական «կինդեր - սյուրպրիզ»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել