Մենամարտն ավարտվել է 19-ամյա բռնցքամարտիկի մահվամբ
Ուղեղի վիրահատությունից 11 օր անց հորդանանցի 19-ամյա բռնցքամարտիկ Ռաշեդ Ալ-Սվայսաթը մահացել է: Նա մահացել է Լեհաստանում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում մենամարտի ժամանակ: Բժիշկները փորձել են փրկել նրա կյանքը, բայց նրանց դա չի հաջողվել:
Մարզիկը գիտակցությունը կորցրել է մինչև 81 կգ քաշային կարգում էստոնացի Անդրեյ Վինոգրադովի դեմ պայքարի երրորդ ռաունդում: Նա հոսպիտալացվել է և ենթարկվել ուղեղի վիրահատության, որից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Ռաշեդ Ալ-Սվայսաթի մահվան մասին հաղորդում է բռնցքամարտի միջազգային ասոցիացիան: Կազմակերպությունը ցավակցություն է հայտնել մարզիկի ընտանիքին և ընկերներին:
«Մեր մտքերը նրա ընտանիքի, ընկերների և թիմակիցների հետ են, որոնց մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում»,-գրել է կազմակերպությունը Twitter-ի միկրոբլոգում:
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը՝ պարզելու՝ բռնցքամարտիկը վիրավորվել է մենամարտի ժամանակ, թե առողջական խնդիրներ ունեցել է ռինգ մտնելուց առաջ:
Ավելին՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...