Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված դերասանուհի Նելլի Խերանյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին
Այսօր վաստակաշատ, սիրված ու ճանաչված դերասանուհի Նելլի Խերանյանը բոլորում է ծննդյան հիսունհինգ տարին։

Նա ծնունդով Երևանից է։ Նելլի Խերանյանի հայրը շուրջ հիսուն տարի աշխատել է որպես օպերատոր Հանրայինում, իսկ մայրը մանկավարժ է եղել։ Նելլին խոստովանում է, որ մայրն իսկզբանե չի ցանկացել, որ դուստրը գնա դերասանական ուղղությամբ։

Սովորելով Թատերական ինստիտուտում՝ Նելլի Խերանյանը սկսել է աշխատել տարբեր թատրոններում՝ կերտելով բազմաթիվ հետաքրքիր ու հոգեբանական դերեր։ Նա հանդես է եկել նաև ֆիլմերում ու հեռուստասերիալներում։ Դերասանուհուն սիրում են որպես տաղանդաշատ արտիստուհի։
Նելլին իր կյանքը կապել է մեկ այլ հանրահայտ արտիստի՝ Տիգրան Ներսիսյանի հետ, իսկ նրանց ընտանիքը երեսուներեք տարեկան է։ Նելլի Խերանյանը երկու դուստրերի մայր է։ Նրա դուստրերից ավագը՝ Անին, բոլորովին վերջերս իր ծննդյան օրը՝ ապրիլի երեսունին, նշանվել է սիրելիի հետ։

Նելլի Խերանյանի մասին գործընկերները մեծ հիացմունքով են խոսում, ասում են, որ նա թերություն չունի։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան