Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Ժամանց

Հիշում ե՞ք «Հրեշտակների դպրոցը» սերիալի Լևոնին. աչքերներիդ չեք հավատա, երբ տեսնեք, թե ինչպես է փոխվել նա. պարզվում է, որ նա…

Արդեն տեւական ժամանակ է«Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասան Տիգրան Մակարյանը էկրաններին չի երեւում: Սերիալի ավարտից ի վեր նրան որպես դերասան, տեսել ենք միայն «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմում (2015թ.):

Այդուհանդերձ, Տիգրանը հասցրել է ձեռք բերել երկրպագուներ, որոնք անհանգստացած են նրա կարիերայի ճակատագրով:

«Ժողովուրդ»-ը պարզել էորտեղ է այժմ դերասանը, ինչով է զբաղված, եւ արդյոք հույս կա, որ նրան կրկին կտեսնենք էկրաններին: -Տիգրա՛ն, այս պահին որպես դերասան որեւէ զբաղվածություն ունե՞ք: Հնարավո՞ր է Ձեզ առաջիկայում տեսնենք նոր նախագծի շրջանակում, նոր կերպարում:

-Ո՛չ, այժմ ոչ մի նման պլան չունեմ: Իհարկե, եղել են տարբեր առաջարկներ, սակայն ինչ-ինչ պատճառներով համագործակցություն տեղի չի ունեցել: Այս պահին չեմ կարող խոստանալ, որ ինչ-որ ժամանակ հետո կլինեմ էկրանին:

Փոխարենը զբաղված եմ իմ երկրորդ մասնագիտությամբ. արդեն ութ տարի էաշխատում եմ համակարգչային գրաֆիկայի ոլորտում: -Ամեն դեպքում, Դուք ունեք երկրպագուներ, որոնք սպասում են Ձեր վերադարձին:

-Թող նրանք չսպասեն, որ ինձ էլի հեռուստասերիալում կտեսնեն. դա ինձ համար չէ: Սերիալային ոլորտը, համենայն դեպս, Հայաստանում, ինձ չի գոհացնում:

-Բայց դուք նկարահանվել եք սերիալում, հետո ի՞նչ պատահեց:

-Այո՛, բայց անցնում է ժամանակ, մտքափոխվում ես: Եթե մի անգամ նկարահանվել ես, դա չի նշանակում, որ ամբողջ կյանքում պետք է շարունակես այդ ուղին:

Եթե առաջիկայում հանդես գամ որեւէ նախագծում, դա կլինի միայն գեղարվեստական ֆիլմ: Հարմար առաջարկ լինի, մեծ սիրով կընդունեմ այն: -Դերասանական կարիերայից կտրվելը, ամեն դեպքում, դժվար չէ՞ր:

-Որոշ ժամանակ ցանկացած ասպարեզում աշխատելուց հետո այն լքելը, բնականաբար, դժվար է: Իմ պարագայում այնպես ստացվեց, որ դերասանական ասպարեզից կտրվելու ժամանակահատվածը համընկավ համակարգչային գրաֆիկայի ոլորտ մուտք գործելու շրջանի հետ: Այդ ժամանակ հեռուստասերիալը, որտեղ նկարահանվում էի, արդեն մոտենում էր իր ավարտին: Եվ, եթե լինեմ անկեղծ, իմ այս երկրորդ մասնագիտությունը ավելի «սիրել տվեց իրեն», քան առաջինը:

-Սովորել եք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում Արմեն Էլբակյանի արվեստանոցում, խաղացել եք Երեւանի Է. Էլբակյանի անվան թատրոնի մանկապատանեկան ներկայացումներում: Թատրոն վերադառնալու ցանկություն էլ չունե՞ք:

-Թատրոնում աշխատել եմ ուսանողական տարիներին եւ այսօր էլ կարոտով եմ հիշում այդ օրերը: Բայց, ցավոք, ես այն տարիքում չեմ, որ ամեն բան դնեմ մի կողմ, զբաղվեմ բարձր արվեստով, թեկուզ եթե ստանամ 60 հազար դրամ աշխատավարձ: Ես ինձ նման բան չեմ կարող թույլ տալ: Եթե վարձատրության առումով թատրոնում իրավիճակ փոխվի, կանեմ ամեն ինչ, որ վերադառնամ:

-Տիգրա՛ն, Դուք զբաղվել եք նաեւ «Muay Thai Boxing» մարզաձեւով, դա արել եք պրոֆեսիանա՞լ, թե՞ սիրողական մակարդակով:

-Չէ՛, պրոֆեսիոնալ մարզիկ չեմ եղել, եթե պրոֆեսիոնալ սպորտի ասպարեզը ընտրեի, հաստատ ուղիս կշարունակեի լողի գծով (Տիգրանը 8 տարի հաճախել է լողի-հեղ.):

-Աղջիկները չեն ների, եթե չհարցնեմ…

-Սիրտս ազատ է (ընդհատում է ու ծիծաղում): -Այս տարիքում մտածո՞ւմ եք անձնական կյանքում կարգավիճակի փոփոխության մասին, թե՞, գուցե, ուզում եք ավելի ազատ կյանքով ապրել:

-Անձնականը չեն պլանավորում. դու կամ սիրում ես, կամ ոչ, միությունը կամ ստացվում է, կամ ոչ: Հիմա միայն կարող եմ ասել, որ աշխատանքային պլաններս թույլ չեն տալիս անձնական կյանքի մասին մտածել, ամեն դեպքում, ես, ինչպես նշեցի, ռեալ չեմ համարում որեւէ բան ծրագրել: