Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն Մարուքյան Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ»
Լիլիթ Կարապետյանը նախատոնական ֆոտոշարք է հրապարակելԱրուս Տիգրանյանի և Եվա Ղարիբյանի նախատոնական ֆոտոշարքըԵրևանում «Opel»-ը բախվել է ծառին. կա տուժածԵՄ անդամ 7 երկիր դիմել է ֆոն դեր Լեյենին և Կոշտային ռեպարացիոն վարկի վերաբերյալ որոշումն արագացնելու խնդրանքով. PoliticoԳյումրիի քաղաքապետի խորհրդականը կալանավորվել է, կոմունալ բաժնի պետի պաշտոնավարումը՝ կասեցվելԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը. Ռոբերտ ԱմստերդամԼեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետումԱրաբկիրի պաշտոնատար անձինք մեղադրվում ենք կաշառք ստանալու մեջ․ նախաքննությունն ավարտվել էՀայաստանի տնտեսության իրական պատկերը այլ է, քան կառավարության հռետորաբանությունը․ ԱնանյանՀավատարմությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին. Տեր Հովհանը մատուցել է իր անդրանիկ պատարագըՇիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ ՊատարագիԵս էլ ունեմ առաջարկ, թե ինչպես սկսել Կառավարության նիստերը․ Վահե ԴարբինյանԵրևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Porsche»-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենայինՌիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց․ Մարիաննա Ղահրամանյան«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանԱլիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանըՏեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան ՀԱՄԱՍ շարժումը հաստատում է զինաթափման շուրջ բանակցություններին մասնակցելու իր պատրաստակամությունըԵկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանՀանցավոր կազմակերպությունը կատարել է խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում․ ՔԿ

Կառավարման, փոխգործակցության կազմակերպման, անձնակազմի գնահատման գործում բավականին լուրջ թերություններ ենք ունեցել․ Սեյրան Օհանյան. «Փաստ»

««Փաստի» զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Այս իշխանությունները բոլոր արժեքները հավասարեցրին զրոյի

«Ցանկացած գործունեության, հատկապես պետական կառավարման մեջ, արդյունքի հասնում են փորձառուները,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սեյրան Օհանյանը:- Փորձառությունն է բերում նրան, որ մարդիկ կարող են իրենց գիտելիքները, հմտությունները, ունակություններն օգտագործել երկրի կառավարման համար»: Անդրադառնալով իր քաղաքական կողմնորոշմանը, այն է՝ «Հայաստան» դաշինքի հետ ընտրությունների գնալու թեմային՝ պաշտպանության նախկին նախարարն ասաց. «Առաջին հերթին «Հայաստան» դաշինքի կողքին եմ, որովհետև դաշինքի ղեկավարը ՀՀ երկրորդ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ում ղեկավարության ժամանակ Արցախում հասել ենք հաղթանակների, սկսել ենք պետականություն կերտել, իսկ ՀՀ նրան հրավիրելուց հետո ՀՀ վարչապետի, այնուհետև նախագահի պաշտոնում նա ապահովել է մեր երկրի շարունակական զարգացումը, ամրապնդվել է պետականությունը, լուրջ հիմքեր են ստեղծվել մեր անվտանգության համակարգը ձևավորելու հարցում, զարգացել է բանակը և ամենակարևորը՝ տնտեսությունը, որը և՛ երկրի, և՛ յուրաքանչյուր պետության ռազմական ներուժի ամենակարևոր բաղադրիչն է: Դաշինքի կազմում է ևս երկու կուսակցություն: Դարավոր փորձ ունեցող, հայ ժողովրդին համախմբող, Հայ դատի ակունքներում կանգնած Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և Սյունիքում ձևավորված «Վերածնվող Հայաստանը»:

Այս դաշինքը և դրան համակրող շատ կուսակցություններ, ՀԿ-ներ, անհատներ կարող են հասնել հաջողությունների: Այսօրվա իշխանություններին, որոնք փորձ չունեն, մանրախնդիր են և մեր երկիրն իրենց անփորձության և անգրագետ կառավարման պատճառով տարան բոլոր հաջողությունների ձախողման և պատերազմի ու պարտության, պետք է փոխարինեն փորձառուները: Բոլոր երեք նախագահների ղեկավարության ընթացքում լուրջ ձեռքբերումներ ենք ունեցել, արժեքներ, բանակցային լուրջ ներուժ ենք կուտակել: Արժեքները բանակն է, եկեղեցին, պետությունը, ինքնիշխանությունը, Արցախում տարած հաղթանակը: Դրան զուգահեռ ունեցել ենք շատ թերություններ: Այս իշխանություններն այդ բոլոր արժեքները հավասարեցրին զրոյի, իսկ բացթողումները, թերությունները բազմապատկեցին: Հիմա գալիս է փորձառու թիմ, որն իր ձեռքբերած արժեքներն ավելացնելու է և ամրապնդելու, նախկինում ունեցած իր, նաև ներկա իշխանության թերությունները հավասարեցնելու է մինիմումի: Լինելու է ուժեղ Հայաստան»:

Մարտնչում է պետությունը, պետությունը պարտվել է

Զրուցել ենք նաև պատերազմի մասին: «Յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է՝ երբ պատերազմ է սկսվում, ազգովի ենք մարտնչում, նշանակում է՝ պետությունն ամբողջությամբ իր ներուժն ուղղում է մարտական գործողություններում հաջողության հասնելու համար: Մարտնչում է ոչ միայն բանակը, այլ ամբողջ պետությունը: Ի՞նչ է նշանակում պատերազմում նոր հաջողություններ: Նշանակում է լավագույն հիմքերի վրա դնել նախ և առաջ պետական կառավարման համակարգը, ստեղծել գերագույն հրամանատարի ռազմակայանը և անընդհատ կառավարել: Այդ ամենը փորձարկել ենք մի քանի զորավարժությունների, առաջինը՝ «Շանթ 2015» զորավարժության ընթացքում: Նշանակում է մոբիլիզացնել պետության ամբողջ ուժերը, կառավարությունը դնել ռազմական ռելսերի վրա, որպեսզի այն ֆինանսական, համակողմանի այլ նյութատեխնիկական ապահովմամբ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տարածքների խորքում, պետության ներսում օպերատիվ կահավորման բանակի համար ինժեներական կառույցներ ստեղծելու համար աշխատանքներ իրականացնեին, ընդ որում՝ իրականացվում է նաև պետբյուջեի վերաբաշխում:

Հաջորդիվ մոբիլիզացվում են մարդկային ռեսուրսները, ԱԺ-ի բոլոր խմբակցություններն ու նրանց հանձնաժողովները, հատկապես պաշտպանության և անվտանգության հանձնաժողովներն իրենց ողջ ուժը դնում են երկիրը համախմբելու, հատկապես տարածքային կառավարման բոլոր մարմինները: Մեր պատմության ընթացքում մեզ է փոխանցվել մի կարևոր առանձնահատկություն՝ վտանգի պահին միասնական ենք: Այս պատերազմի ժամանակ միասնականությունը չկարողացանք ապահովել: Միասնականությունը չի գործել, դա պետության կառավարման խնդիրն է: Հատկապես բանակի համար զորահավաք անցկացնելը, այսինքն՝ մոբիլիզացիա անցկացնելու, համալրելու ԶՈւ ստորաբաժանումները և ամենակարևորը՝ պետության ներսում կարգ ու կանոն հաստատելու ուղղությամբ՝ կարգապահություն բոլոր կառույցներում, կառավարման կետերում և այլն:

Ունեցել ենք թերացումներ նաև ԶՈւ կառավարման համակարգում: Զինված ուժերի ղեկավարությունը, ինչպես Ապրիլյան պատերազմից հետո, պարտավոր է ստեղծել համապատասխան հանձնաժողով, որը վեր կհանի դրական և բացասական կողմերը և հետևություններ կանեն: Այն, որ կառավարման, փոխգործակցության կազմակերպման, անձնակազմի գնահատման մեջ բավականին լուրջ թերություններ ենք ունեցել, միանշանակ է».-ասում է Օհանյանը:

Կարո՞ղ էին արդյոք հաջողություններ ունենալ: «Մարտական գործողություններին զուգահեռ երկրի ղեկավարությունը համապատասխան որոշումներ է ընդունում: Գտնում եմ, որ և՛ անվտանգության խորհուրդներում, և՛ այն կետերում, որտեղ պետք է ճիշտ եզրակացություններ կազմեին ռազմաքաղաքական իրավիճակից, մանրակրկիտ գնահատեին իրադրությունը, մեր հակառակորդին, մեր ուժերը, վերախմբավորման խնդիրները և այլն, ապա կարող էինք հասնել հաջողությունների: Երբ գերագույն հրամանատարին ասում ենք՝ բավականին թերություններ ես ունեցել, անգրագետ ես ղեկավարել, «Իմ քայլը» և նրան համակրողները պաշտպանում են գերագույն հրամանատարին: Կարող եմ հետևյալն ասել՝ ո՞վ էր գլխավորում մեր կառավարությունը: Վարչապետը: Ո՞ւմ էր ենթարկվում ՊՆ-ն և Գլխավոր շտաբը:

Կառավարությանը: Եթե գերագույն հրամանատարն այսօր ասեր՝ հարգելի ժողովուրդ, էլ ի՞նչ պետք է անեի, մարտական գործողությունների ժամանակ ներկայացա, համախմբեցի, կառավարությունը և ԱԺ-ն մոբիլիզացրեցի, միասնական գնացինք թիկունք կանգնեցինք բանակին, մարտական գործողությունների ժամանակ այս մարդուն պաշտոնից ազատեցի, այս զինծառայողին պաշտոնազրկեցի, քրգործ հարուցեցի, մեկ ուրիշին նշանակեցի, այդ հրամանատարը հակագրոհ կազմակերպեց և հաջողության հասավ, այդ դեպքում նրան կարելի էր հասկանալ: Իսկ երբ գործողություններին զուգահեռ, նահանջի հետ մեկտեղ գեներալական կոչումներ է շնորհում, պաշտոններ և ազգային հերոսի կոչումներ է տալիս, միանշանակ հասկանալի է, որ նա չի տիրապետել իրավիճակին: Եթե տիրապետեր, ունենար կառավարման ունակություններ, ամենը մինչև վերջին մանրուքը կուսումնասիրեր և միայն դրանից, օրինակ՝ խրախուսման, պատժելու և այլ որոշումներ կընդուներ:

Այս առումով ռազմական կառավարման մեջ գերագույն հրամանատարի կողմից որևիցե աջակցություն չի եղել, սա ակնհայտ է, նույնիսկ առանց խորանալու, թե ինչ հրամաններ է տվել գերագույն հրամանատարը, որտեղ է երևացել նրա կառավարման անընդհատությունը: Այս առումով ամեն ինչում բանակին մեղադրելը ճիշտ չէ, մարտնչում է պետությունը, պետությունը պարտվել է»,- ասում է Սեյրան Օհանյանը:

Զենքի մատակարարման ընթացակարգի մասին

Տևական ժամանակ է՝ քրեական գործ է հարուցված զենքի մատակարար Դավիթ Գալստյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Խնդրում ենք որպես պաշտպանության նախկին նախարար անդրադառնալ զենքի մատակարարման հարցերին: Միևնույն ժամանակ հարցնում ենք՝ զենքի որակի հետ կապված՝ ի՞նչ ազդեցություն կարող է լինել պատերազմի ընթացքի վրա: «Ժամանակակից համազորային օպերացիաներում երկու գործոն կա, որոնք բերում են հաջողությունների: Առաջինը զինվորն է, մարդը և երկրորդը՝ սպառազինությունը, զենքը: Երկուսի նկատմամբ պետք է լինել ուշադիր, հոգատար: ՀՀ-ում գոյություն ունեն նյութատեխնիկական ապահովման՝ մատակարարման համապատասխան ընթացակարգեր:

Գերատեսչության ծրագրի համաձայն՝ տեղի են ունենում գնումների ընթացակարգեր, մրցույթի արդյունքում շահող կազմակերպությունները կատարում են պահանջը, պատվիրատուն էլ պարտավոր է ընդունել այդ ամենը տեխնիկական բնութագրի, պահանջների համաձայն: Սպառազինության ձեռքբերման համար գոյություն ունեն պետությունում հաստատված և պետական բոլոր գերատեսչություններով անցնող ընթացակարգեր: Յուրաքանչյուր կազմակերպություն պետք է լիցենզիա ունենա՝ գնման և ներմուծման, վաճառքի և արտահանման, բացի դա, եթե ումից գնում ես սպառազինություն և այդ պետությունը թույլ է տալիս, ապա նաև տարանցիկ փոխադրման, այսինքն՝ նաև երրորդ երկրին վաճառքի թույլտվություն: Այս ընթացակարգերում մատակարարը կատարում է պատվիրատուի պահանջը: Մեր բանակում շատ չեն կազմակերպությունները, որոնք ունեցել են այդ թույլտվությունները: Մատակարարը մատակարարում է, ԳՇ-ում կա համապատասխան հանձնաժողով, որի կազմում կան նաև վարչություններ, որոնք վերահսկողություն են իրականացնում: Եթե սպառազինությունը որակով է, այն ընդունում են:

Եթե սպառազինությունը մեծ քանակի է, այն հնարավոր չէ ամբողջությամբ ստուգել, այդ դեպքում ստուգումն իրականացվում է ընտրովի, բայց այնպես, որ ապահովվի մաքսիմալ ստուգումը: Եթե զենքն անորակ է, այն վերադարձվում է, և այդտեղ մատակարարը կապ չունի: ԳՇ սպառազինության վարչությունը վերադարձնում է ապրանքը, եթե մատակարարը կարողանում է, թերությունը վերացնում է, եթե չի կարողանում, ապա այդ անորակ ապրանքը հետ է տանում: ՊՆ-ում մի քանի մատակարարներ են եղել: Դավիթ Գալստյանը մեր բանակի մատակարարներից մեկն է եղել: Մինչև ինձ էլ իրականացրել է մատակարարումներ: Որքան հիշում եմ, խնդիրներ եղել են: Օրինակ՝ երբ Ուկրաինայում քաղաքական գործընթացներ էին, մատակարարման մեջ ուշացումներ են եղել: Կամ եթե որակով չի եղել, ԳՇ-ն ապրանքը վերադարձրել է նրան: Բայց նա ունեցել է բոլոր թույլտվությունները, լիցենզիաները, այդ թվում՝ նաև տարանցիկ փոխադրման:

Դավիթ Գալստյանի փաստաբանը չեմ, դրա մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող է տալ ՊՆ-ն: Վերջին մատակարարումների մասին տեղեկություններ չունեմ: Բայց հստակ է մի բան՝ եթե սպառազինության որակի հետ կապված գործ ունենք քիչ քանակության հետ, այն չի կարող գործուն ազդեցություն ունենալ մարտական գործողությունների վրա»,- ասաց Օհանյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։