Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է առանց Ռուսաստանի հետ խորհրդակցելու
«168 Ժամ» թերթը գրում է. «ՀՀ ղեկավարությունը քաղաքական վճռականություն չունի սեփական տարածքը պաշտպանելու: Այն, որ Ռուսաստանն ամեն անկյունում չի խոսում Ադրբեջանի ագրեսիայի մասին, ոչինչ չի նշանակում: ՌԴ-ն իրավիճակը հանգուցալուծելու իրական ուղիներ է նշում, բայց դրանք պետք է ուղեկցվեն ուժով Հայաստանի իշխանությունների կողմից, այլապես այդ բոլոր պայմանավորվածությունները չեն գործելու»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող իրավիճակին:
Նրա խոսքով, Ադրբեջանը պատճառներ է փնտրելու, որպեսզի իր պարտավորությունները չկատարի, իսկ դրա համար հարկավոր է ուժային բաղադրիչ, որը կապահովի այդ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտ պայմաններ:
Եվսեևի խոսքով՝ ՀՀ իշխանությունն իր անգործությամբ հրահրում է ադրբեջանական կողմին՝ մուտք գործել ՀՀ տարածք մտացածին պատճառով: Ըստ նրա՝ առանց ուժային զսպման հնարավոր չէ ապահովել սահմանի դեմարկացիան, առանց ուժի անընդհատ լինելու է նույն խոսակցությունը, որ սա կամ նա իրենց տարածքն է:
Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին դիմելու ՀՀ իշխանությունների քայլին, ապա Եվսեևն ասել է․ «Այս թեմայով ՀԱՊԿ դիրքորոշումը հայտնի է բոլորին, ինչո՞ւ է նա դիմում ՀԱՊԿ-ին՝ առանց ՌԴ-ի հետ խորհրդակցությունների: Դա նման է այն իրավիճակին, որը եղավ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված աղմկահարույց միջադեպով, երբ նրան ետ կանչեցին արդեն քրգործ հարուցված, ապա սկսեցին պարզաբանել, և այլն: Ինչո՞ւ եք ՀԱՊԿ-ին դիմում, դրա իմաստը ո՞րն է: Գիտեք, չէ՞, ՀԱՊԿ-ում այս հարցով դիրքորոշումները, ինչի՞ համար է այս ամենը, նշանակում է, որ ՌԴ-ին դնում եք անհարմար դրության մեջ: ՌԴ-ին կարելի է դիմել ռազմական օգնության խնդրանքով, սակայն դա պետք է հիմնվի Հայաստանի ուժի և այդ ուժը կիրառելու պատրաստակամության վրա»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել