Ի՞նչ սեռի երեխա են հաճախ ունենում սթրես տարած կանայք
Կանայք, որոնք սթրես են տարել մինչ հղիությունը, այնպես էլ հղիության ժամանակ, գրեթե 2 անգամ ավելի հաճախ աղջիկ են ունենում: Նման եզրակացության են եկել Գրանադայի համալսարանի գիտնականները:
News-medical.net-ի հաղորդմամբ՝ մասնագետներն ուսումնասիրել են 108 կանանց տվյալներ, որոնք գտնվում են հսկողության տակ հղիության առաջին շաբաթվանից եւ մինչ ծննդաբերությունը:
Նրանց սթրեսի մակարդակը գրանցվել է բեղմնավորումից առաջ, ընթացքում եւ դրանից հետո`գնահատելով կորտիզոլի խտությունը մազերի մեջ եւ տարբեր հոգեբանական թեստեր:
Աղջիկներ լույս աշխարհ բերած կանանց մոտ բեղմնավորման պահից մի քանի շաբաթ առաջ, ընթացքում եւ դրանից հետո կորտիզոլի ավելի մեծ կոնցենտրացիա (գրեթե 2 անգամ ավելի բարձր) է գրանցվել մազերում, քան նրանց մոտ, ովքեր տղաներ են լույս աշխարհ բերել:
Այս ամենը ցույց է տվել, որ աղջիկների մայրերի մոտ ակտիվացել է հիպոթալամուս-հիպոֆիզ-վերերիկամային համակարգը, որը ներառում է կորտիզոլի սեկրեցիայի ավելացում եւ բեղմնավորման ընթացքում սեռական հորմոնների կոնցենտրացիայի փոփոխություն:
Մի կողմից, կան ապացույցներ, որ տեստոստերոնը կարող է ազդել երեխայի սեռի որոշման վրա:
Մյուս կողմից, կան գիտական ապացույցներ այն մասին, որ X քրոմոսոմը կրող սերմատոզոիդները (որը որոշում է իգական սեռը) անբարենպաստ հանգամանքներում ավելի լավ է անցնում արգանդի վզիկի լորձով: Հետեւաբար, մոր մոտ սթրեսի հետ կապված հորմոնալ փոփոխությունների պատճառով այդ սերմնաբջիջներն ավելի հավանական է, որ հասնեն ձվաբջջին, քան Y քրոմոսոմը կրող սերմնաբջիջները:
Հետաքրքիր է նաեւ, որ արական (XY) պտուղներն ավելի դանդաղ են հասունանում, քան իգականը (XX); դրանք սովորաբար կապված են հղիության եւ վաղաժամ ծննդաբերության ընթացքում մեծ թվով բարդությունների հետ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...