Հարկ վճարողների հետ փոխվստահությունն ամրապնդելու համար ՊԵԿ-ը կատարելագործում է իրազեկման միջոցները /Տեսանյութ/
Քաղաքացիների կողմից առավել հաճախ տրվող հարցերին պատասխանելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են իրազեկման թերթիկներ։ Դրանց պատրաստման և հրապարակման կարգը սահմանվել է ՊԵԿ նախագահի2020 թվականի հունիսի 18-ի N 556-Ա հրամանը հրամանով։
Թերթիկների տեղեկատվությունը կարող է օգնել հարկ վճարողին որևէ գործարք կատարելիս, երբ ցանկանում է համոզվել` արդյոք ճիշտ է ընկալել օրենքների դրույթները: ՊԵԿ-ի անունից հրապարակված թերթիկն արտահայտում է տվյալ հարցի վերաբերյալ կոմիտեի դիրքորոշումը:
Կոմիտեիպաշտոնական կայքումարդեն հրապարակվել են շուրջ 200 իրազեկման թերթիկ, և այդթիվը պարբերաբար ավելանում է։
Petekamutner.am կայքի այս բաժնից արդեն օգտվել է շուրջ 160000 մարդ։
Տնտեսվարողների արդյունավետ իրազեկման նպատակով ստեղծվել են նաև զբոսաշրջության ոլորտի և առևտրական գործունեության ուղեցույցներ: Դիտումների վիճակագրությունը փաստում է դրանց օգտակարության մասին։ Հարկային օրենսդրությունից բացի,այստեղ ամբողջացված է նաև ոլորտային ընդհանուր տեղեկատվություն` բիզնես գաղափարներ ունեցողներին աջակցելու համար:Կոմիտեի կայքում հրապարակելուց բացի, հարկ վճարողներին ուղեցույցների մասին ծանուցվել է նաև հաշվետվություններիներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում`wiki.taxservice.am բաժնում, առկա են նաև տարբեր հարկատեսակների վերաբերյալ ուղեցույցներ՝ շահութահարկ, ավելացված արժեքի հարկ և շրջանառության հարկ, և այդ ուղեցույցների խմբագրման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Կայքի տվյալ բաժնում արդեն առկա է շահութահարկի ուղեցույցի հարկային օրենսգրքի 2021 թվականի մարտի 31-ի դրությամբ գործող խմբագրությամբ տարբերակը։
Հարկային կարգավորումներնուղեցույցներում ներկայացված են մատչելի եղանակով` գործնական օրինակներով, հարկերի հաշվարկման բանաձևերով և իրավական ակտերի հղումներով:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել