Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Ժամանց

Ինչու չի կարելի դաստակին կարմիր թել կապել

Ավելին

Հավանաբար նկատել եք, որ վերջերս բավականին շատ մարդիկ դաստակին կարմիր թել են կապում: Կարմիր թել են կապում հայտնի մարդիկ, դերասանները, երգիչ-երգչուհիները և նույնիսկ քաղաքական գործիչները, բայց քչերը գիտեն դրա իմաստը:

 Հին ժամանակներում կարմիր թելն օգտագործվում էր չար աչքից պաշտպանվելու համար: Էքստրասենսները համարում են, որ կան մարդիկ, ովքեր բացասական էներգետիկա ունեն և կարող են վնասել մյուսներին անգամ տեսողական կոնտակտով: Ժողովրդի մեջ դա ընդունված է կոչել «չար աչք»: Հենց չար աչքից էլ պաշտպանում է կամիր թելը: Բայց արդյո՞ք դա դեմ չէ մեր կրոնին:

 Այս հարցի շուրջ BlogNews.am-ը զրուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Զաքարիա վրդ Բաղումյանի հետ:

 «Իսկապես ցավալի երևույթ է, հատկապես երիտասարդների շրջանում, որի պատճառը չիմացությունն է: Մարկանց մի հատված էլ այդպես է վարվում մյուսներից տարբերվելու համար: Շատերին եմ հարցրել, թե ինչո՞ւ են կապում այդ թելը և ո՞րն է իմաստը, բայց գերակշիռ մեծամասնությունը պատասխան չունի: Դաստակին կարմիր թել կապելու ավանդույթը ոչ մի կապ չունի քրիստոնեության հետ: Սա հատուկ է հնդկական կրոնին, կաբբալիստներին և զանազան օկուլտիստական շարժումների հետևորդներին: Նրանք բացատրում են, որ իբր կարմիր թել կապելով` տվյալ մարդը պաշտպանվում է չար աչքից, ձախորդություններից և զանազան խնդիրներից, քանզի այն չեզոքացնում է բացասական էներգիան և էլի նման հեքիաթներ:

 Իսկ Երուսաղեմում այն դարձել է բիզնեսի` գումար վաստակելու մի ձև: Պատկերացրեք` մարդիկ երազանքներով գնում են ուխտի` Երուսաղեմի սրբավայրերում աղոթելու համար, բայց անգիտության պատճառով վերադառնում են «օրհնված» կարմիր թելով:

 Եթե չզլանաք և Գուգլ որոնողական համակարգում մի քիչ փնտրեք, ապա բազում ֆանտաստիկ բաներ կկարդաք այս մասին: Բնականաբար, ճշմարիտ և ուղղափառ հավատքի հետ այս ամենը կապ չունի: Մեր փրկիչը Հիսուս Քրիստոս է, որի եկեղեցու անդամ ենք դառնում Ս. Մկրտության խորհրդով և իրավունք ստանում այսուհետ խաչ կրելու: Խաչն է մեր փրկության գրավականը, պահապանը և հաղթության զենքը ընդդեմ սատանայի և դիվական փորձությունների: Քրիստոնեությունն անհամատեղելի է սնոտիապաշտության և մոգության հետ: Քրիստոնյան չի կարող կեղծ բաների հավատալ և իր կյանքը դրանցով արժևորել: Ուստի խորհուրդս է ճշմարիտ արժեքների հետևել և ոչ թե ընկնել զանազան մոգությունների կամ նորաձև բաների հետևից»: