«Սահմանափակվում է քաղաքացիների մուտքն ու ելքն առանց որոշակի հիմնավորման». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Հանգստյան օրերին «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության միասնական ցուցակի վարչապետի թեկնածու, ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը թիմակիցների հետ այցելել է Գեղարքունիքի մար զի մի շարք համայնքներ : «Փաստ» թերթի տեղեկություններով, նրանք ականատես են եղել փաստացի «փակ» գյուղերի, երբ «ռազմական դրություն» չի հայտարարված, սակայն մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակված է «անվտանգության նկատառումներով»: Եվ ընդհանրապես, Ուրիխանյանն ականատես է եղել բավականին մտահոգիչ երևույթների և Երևան վերադառնալով՝ «տեղը չի գտնում»:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ նա միայն մտերիմ նեղ շրջապատում է անկեղծացել և հավելել է, թե նույնիսկ չգիտի՝ այդ ամենից որքանն է պետք բարձրաձայնել: Մենք զանգահարեցինք Տ. Ուրիխանյանին՝ փորձելով հասկանալ, թե ինչի են իրականում ականատես եղել, ինչ է կատարվում սահմանային բնակավայրերում: «Այո, մենք իսկապես ականատես եղանք, որ անցակետի պես մի բան է տեղադրված մի քանի սահմանամերձ գյուղերի ճանապարհներին, այսինքն՝ սահմանափակվում է քաղաքացիների մուտքն ու ելքն առանց որոշակի հիմնավորման , իսկ սա նշանակում է վտանգի ուղիղ առկայություն»,- ասաց Ուրիխանյանը և նշեց, թե ավելին ասել այս պահին չի ցանկանում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել