Հայտնիների լուսանկարներն իրենց բալիկների հետ և շնորհավորանքները հունիսի 1-ի առթիվ
Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է, ինչի առթիվ հայ հայտնիները գրառումներ են արել սոցցանցերի իրենց էջերում։ Tert.am Life-ն առանձնացրել է դրանք և ներկայացնում է ստորև։
Երգչուհի Սիլվա Հակոբյանը լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Նորայրի և դստեր՝ Միլայի հետ, որը շուտով կդառնա 2 տարեկան և գրել. «Շնորհավոր տոնդ, մեր հրաշք աղջիկ: Շնորհակալ ենք, որ կաս ու մեր կյանքը լցնում ես վառ գույներով: Դուք եք մեր ներկան ու ապագան, սիրելի մանուկներ: Թող միշտ խաղաղ լինի ձեր երկինքը: Շնորհավոր Հունիսի 1»։

Շոումեն, հաղորդավար Գրիշա Աղախանյանը ևս լուսանկարներ է հրապարակել որդու՝ Ալեքսանդրի հետ։ Նա այս տարի կավարտի առաջին դասարանը, շուտով կդառնա 7 տարեկան։
«Շնորհավոր երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Շնորհավոր տոնդ, տղես։ Երանի բոլոր մանուկներն անհոգ ու խաղաղ մանկություն ունենան»,- լուսանկարին կից գրել է Գրիշան։

Շնորհավորական գրառում է արել նաև «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը` լուսանկարներ հրապարակելով դստեր՝ Արիանայի և որդու՝ Ալեքի հետ ու գրել․
«Այսօր հունիսի 1-ն է՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Տալով նրանց թերևս ամենակարևորը` անսահման սեր։ Եվ թող բոլոր փոքրիկները լինեն առողջ՝ ունենալով խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն»։

Իր 11 ամսական դստեր լուսանկարներն է հրապարակել և գրառում արել նաև դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը։
«Շնորհավոր հունիսի 1։ Թող աշխարհի բոլոր բալիկները լինեն առողջ և երջանիկ»,- գրել է Աննան։

Դերասան Գոռ Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել որդիների՝ Ֆելիքսի, Վարդանի և Ռիչարդի հետ ու կից գրել․ «Շնորհավոր հունիսի 1: Թող աշխարհի բոլոր բալիկներն առողջ լինեն և ապրեն խաղաղ երկնքի տակ»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան