Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Մամուլի տեսություն

Նիկոլ Փաշինյանի վերջին ծառայությունը

ավելին

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի հիմնական խորհրդանիշ դարձրեց մուրճը, որը, իշխանության գալու դեպքում, ինչպես ինքն է խոստովանում, պատրաստվում է օգտագործել «ժանգոտած մեխեր» հանելու համար, որպիսիք են, կրկին նրա պատկերացմամբ, իրեն չենթարկվող համայնքապետերը, պետական ծառայողները, դատավորները, գիտնականները, մտավորականները, հոգեւորականները, մի խոսքով՝ բոլորը։

Նրան հակադարձումների պակաս նույնպես չկա՝ ընդդիմախոսները, ավելի մեծ երեւակայություն ցուցաբերելով՝ ներկայացնում են մուրճի կիրառման ամենատարբեր սցենարներ, որոնց հանրագումարում մուրճը բումերանգի էֆեկտով հարվածելու է Նիկոլ Փաշինյանին։

Մուրճը, մի խոսքով, առանցքային դերակատարում է ստացել այս ընտրություններում։

Նիկոլ Փաշինյանը երեւի չգիտի, կամ նրան գուցե խնայել ու չեն զեկուցել, որ մուրճը, բացի մեխին հարվածելուց կամ մեխեր հանելուց, ունի նաեւ այլ կիրառություն եւ օգտագործվում է, այդ թվում՝ բժշկության մեջ։ Հոգեբաններն ու հոգեբույժները մուրճի հարվածների միջոցով որոշում են հիվանդների ռեֆլեկտիվ արձագանքները՝ ճշգրիտ ախտորոշման ու բուժման նպատակով։ Մեր հասարակությունը, լայն իմաստով, այսօր գտնվում է այդպիսի պացիենտի կարգավիճակում, քանի որ երեք տարի շարունակ նրա հոգեբանությունը խեղվել է անկարելիության աստիճանի։

Ընդհանրապես, Հայաստանի նորագույն եւ ոչ միայն նորագույն պատմության մեջ հոգեկան առողջության խնդիրը չի արտահայտվել այնքան խորը եւ այնքան սուր, որքան Նիկոլ Փաշինյանի հակակառավարման երեք տարիների ընթացքում։

Իսկ դա նշանակում է, որ նաեւ մեր հասարակությունը հոգեկան ապաքինման անհետաձգելի անհրաժեշտություն ունի։ Այդ առումով Հայաստանով մեկ մուրճը ձեռքին շրջող Նիկոլ Փաշինյանը մեծագույն, շատ հնարավոր է՝ վերջին ծառայությունն է մատուցում հասարակությանը։ Մուրճը պարզած նրա յուրաքանչյուր հայտարարություն մարդկանց համար ունենում է ճիշտ այն նշանակությունը՝ ինչ մուրճով հիվանդի ծնկին հարվածող հոգեբույժի պարագային։

Նիկոլ Փաշինյանն ամեն օր մուրճի աներեւույթ հարվածներով արթնացնում է հասարակության ռեֆլեքսները, ինչը, թեեւ ոչ երաշխավորված, այդուհանդերձ ապաքինման հույս է ներշնչում։ Հունիսի 20-ի ընտրությունները պարզ կդարձնեն՝ ի՞նչ ազդեցություն են թողել եռամյա բարոյալքված հասարակության վրա Նիկոլ Փաշինյանի մուրճի հարվածները։ Կախված ընտրության արդյունքներից, հասարակությունն ու պետությունը կարող է առողջացման թեկուզ երկարատեւ ուղեգիր ստանալ կամ արժանանալ «հիվանդն անբուժելի է» անապագա ախտորոշմանը։

Առաջին դեպքում մուրճը կարող է օգտագործվել՝ որպես համապատասխան քրեական գործի իրեղեն ապացույց, երկրորդ պարագայում՝ այն նպատակներով, ինչի համար հայտնվել է Նիկոլ Փաշինյանի ձեռքում։

Հասարակությունը կա՛մ կարող է ընդունել իրեն առաջարկվող «մեխի գլխի» կարգավիճակը, կա՛մ կարող է մուրճին հաղորդել իր բազմաթիվ նշանակություններից մեկը, այդ թվում՝ առողջապահական նշանակությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում