Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. ինչ նշանակումներ կլինեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հունիսի 28-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արտահերթ ընտրությունների արդյունքների հաստատումից հետո, ըստ էության, կմեկնարկի Ազգային ժողովի ձեւավորման փուլը:
Դրանից հետո հայտնի կդառնա, թե իշխանական թեկնածուներից ովքեր կգան խորհրդարան, ովքեր պաշտոններ կստանան, իսկ ընդդիմադիր թեկնածուների դեպքում էլ՝ ովքեր կհրաժարվեն մանդատներից:
Արդեն դրանից հետո խորհրդարանի ձեւավորման աշխատանքներ կիրականացվեն հենց ներսում: Սահմանադրությամբ խորհրդարանի 3 փոխնախագահներից մեկը պետք է ընտրվի ընդդիմադիր խմբակցությունների կազմից: Այս դեպքում ընդդիմադիր փոխնախագահի աթոռը բաժին կհասնի «Հայաստան» դաշինքին, ավելի կոնկրետ՝ ԱԺ փոխնախագահ կլինի Իշխան Սաղաթելյանը:
Ազգային ժողովի փոխնախագահի, ինչպես նաեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը տեղի է ունենալու նորընտիր ԱԺ առաջին նիստի ժամանակ: Մշտական հանձնաժողովները խորհրդարանական ուժերին տրվում է Դոնթի բանաձեւով: Այս պահին խորհրդարանում առկա է 11 հանձնաժողով. եթե փոփոխություն չլինի, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 8 հանձնաժողով, «Հայաստան» դաշինքը՝ 2 հանձնաժող
ով, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ 1 հանձնաժողով:
Առաջին նիստի ժամանակ պետք է ընտրվոն նաեւ ԱԺ նախագահ եւ փոխնախագահներ, որոնք լինելու են արդեն իշխանական խմբակցությունից: Այս պահին ԱԺ նախագահի հավանական թեկնածուն Ալեն Սիմոնյանն է:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել