Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն Մարուքյան Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ»
Լիլիթ Կարապետյանը նախատոնական ֆոտոշարք է հրապարակելԱրուս Տիգրանյանի և Եվա Ղարիբյանի նախատոնական ֆոտոշարքըԵրևանում «Opel»-ը բախվել է ծառին. կա տուժածԵՄ անդամ 7 երկիր դիմել է ֆոն դեր Լեյենին և Կոշտային ռեպարացիոն վարկի վերաբերյալ որոշումն արագացնելու խնդրանքով. PoliticoԳյումրիի քաղաքապետի խորհրդականը կալանավորվել է, կոմունալ բաժնի պետի պաշտոնավարումը՝ կասեցվելԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը. Ռոբերտ ԱմստերդամԼեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետումԱրաբկիրի պաշտոնատար անձինք մեղադրվում ենք կաշառք ստանալու մեջ․ նախաքննությունն ավարտվել էՀայաստանի տնտեսության իրական պատկերը այլ է, քան կառավարության հռետորաբանությունը․ ԱնանյանՀավատարմությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին. Տեր Հովհանը մատուցել է իր անդրանիկ պատարագըՇիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ ՊատարագիԵս էլ ունեմ առաջարկ, թե ինչպես սկսել Կառավարության նիստերը․ Վահե ԴարբինյանԵրևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Porsche»-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենայինՌիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց․ Մարիաննա Ղահրամանյան«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանԱլիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանըՏեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան ՀԱՄԱՍ շարժումը հաստատում է զինաթափման շուրջ բանակցություններին մասնակցելու իր պատրաստակամությունըԵկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանՀանցավոր կազմակերպությունը կատարել է խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում․ ՔԿ
Մամուլի տեսություն

Լինելով քաղաքական պայքարից դուրս՝ մենք ընդլայնում ենք մեր հնարավորությունները միայն պետական և ազգային շահեր հետապնդելու համար. Արտակ Թովմասյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարցազրույց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանի հետ:

-Պարոն Թովմասյան, ընտրությունների նախօրեին Դուք ենթադրություն հայտնեցիք, որ ֆավորիտ լինելու է «Հայաստան» դաշինքը: Այդ ժամանակ Ձեր խնդիրը տեսնում էիք նորաստեղծ կառավարությունը դեպի զարգացում տանելու համար «ճնշում» կիրառելու մեջ: Հիմա, երբ պարզ դարձավ, որ նոր կառավարության կազմավորումը լինելու է հիմնականում «Քաղաքացիական պայմանագրի» կողմից, Դուք փոխելո՞ւ եք նոր կառավարության հանդեպ Ձեր գործելաոճը։

-«Երրորդ ուժի» քաղաքացիական նախաձեռնության ստեղծման գաղափարը խնդիր ուներ հենց որևէ մեկի հետ չկապվելու, քանի որ հակադրվող կողմերից մեկի հետ կապվելը անհնար է դարձնում ինչ-ինչ հարցերում մրցակցին դիմակայելու համար ոչ արդյունավետ քաղաքական և/կամ տնտեսական քայլերի չգնալը: Տեսեք, թե Ռուսաստանին դիմակայելու համար բազմիցս ինչպիսի անհեթեթ որոշումներ ստացվեցին Եվրամիությունում՝ կապված «Հյուսիսային հոսք 2»-ի հետ: Լինելով քաղաքական պայքարից դուրս՝ մենք ընդլայնում ենք մեր հնարավորությունները միայն պետական և ազգային շահեր հետապնդելու համար: Մենք կարծում էինք, որ ժողովուրդը իր քվեն կտա ավելի փորձառու թիմին, սակայն հասկանում ենք, որ նվազ փորձառու թիմը գուցե և ուղղորդման կարիք ավելի շատ ունի:

Պետության խնդիրը կազմակերպչական ուժի կիրառումն է: Հավատացե՛ք, ընդհանուր իրավիճակի մասին թերի տեղեկացված լինելը կամ իրավիճակի սխալ վերլուծությունները կարող են խիստ անցանկալի հետևանքների բերել: «Երրորդ ուժը» տեսնում է իրեն գործող կառավարության համար իրավիճակի հնարավոր լիարժեք ուսումնասիրության և վերլուծության մեջ՝ ի օգուտ պետությանը և ժողովրդին: Մերօրյա իրավիճակում, երբ միջուկային գերտերություն Ռուսաստանը ռումբեր է նետում ՌԴ պետական սահմանի խախտում կատարող և սահմանապահներին չենթարկվող այլ միջուկային գերտերության՝ անգլիական նավի շարժման ուղղությամբ, իրավիճակի ճիշտ վերլուծությունը բարդ գործ է:

-Ձեր թիմը կատարել է ընտրացուցակների վերլուծություն, որում, ըստ Ձեր հայտարարության, կան բազմաթիվ հակասություններ կամ զարմանալի իրավիճակներ: Հունիսի 23-ին ոստիկանությունը իրազեկում հրապարակեց, որով հերքում է Ձեր վերլուծությունները և մեղադրում ոչ մասնագիտական գործունեությամբ հանրությանը ապակողմնորոշելու մեջ: Ի՞նչ կասեք այդ մասին։

-Այս դեպքը լավ առիթ է՝ հասկանալու, թե ինչպես է «ճնշում» գործադրվում պետական մարմնին ճիշտ ուղղությամբ ուղղորդելու համար: Բանն այն է, որ ոստիկանությունը բնականաբար, չունենալով անհրաժեշտ նեղ մասնագիտական գիտելիք ունեցող կադրեր, հսկայական ցուցակներ իրար հետ համեմատելու և դրանց մեջ համադրումներ և վերլուծություններ անելու համար հենվում է ֆորմալ թվաբանության և օրենքի տառի պահանջներին հետևելու իր անձնակազմի ջանասիրության վրա: Հետևաբար, ոստիկանությունը չի կարող տեսնել ցուցակների վարման պրոցեսի խորքային պրոբլեմները: Մենք ուրախ ենք, որ ոստիկանությունը առաջարկում է մեզ նմանատիպ համեմատություններ կատարել նաև 2018 թվականի դեկտեմբերի 9-ի և դրանից առաջ կայացած ընտրությունների ցուցակների միջև, ինչը, իսկապես, ինքներս էլ անհրաժեշտ ենք համարում որոշ պրոցեսների ավելի հստակ բացահայտման համար:

Ավելի լայնածավալ և խորացված ուսումնասիրությունը, իհարկե, օգտակար կլինի և՛ վերլուծաբաններին, և՛ ոստիկանությանը, և՛ հանրությանը: Համադրումները և վերլուծությունները կատարելու համար կիրառվում է բավականին թանկ տեխնոլոգիական միջավայր, որն էլ կիրառելու համար աշխատում են խիստ բարձր մասնագիտական փորձառություն ունեցող կադրեր, և այդ բոլորը «Երրորդ ուժի» կողմից կտրամադրվի անվճար՝ որպես ջանքերի հատուցում՝ ակնկալելով կառավարության կողմից համագործակցության փորձի ձեռքբերման և հանրային հնչեղություն ունեցող կարևորագույն հարցերում պարզություն մտցնելու համար: Մենք օֆիցիալ կդիմենք ՀՀ ոստիկանությանը՝ նախկինում կայացած ընտրությունների ցուցակները մեզ տրամադրելու խնդրանքով:

-Դուք ժամանակին խիստ քննադատության եք ենթարկել ներկայումս նորից իշխանության եկող թիմին: Ո՞ր հարցերն եք այժմ պահելու ուշադրության կենտրոնում՝ ռազմական, ներքաղաքական, տնտեսական որևէ ոլո՞րտ, թե այլ հարցեր։

-«Երրորդ ուժը» չի կարող ինքն իրենով փոխարինել կառավարությանը, որն իր ֆունկցիաները կատարելու համար ունի բյուջե, պետական ինստիտուտներ և ազդեցության այլ միջոցներ: Իհարկե, մենք ինքնուրույն կխորանանք ինչ-որ առանձին խնդիրների մեջ, որոնք տվյալ պահին կհամարենք կարևորագույն, երբ կտեսնենք կառավարության մոտ մասնագիտական, տեխնոլոգիական և այլ կարիքներ, որոնց ինքներս տիրապետում ենք: Սակայն կա մի ոլորտ, որում մինչ այժմ կատարվել և այժմ էլ կատարվում են կոպիտ սխալներ, և որի մեջ սխալվելուց հետո արդեն նշանակություն չունեն մնացած բոլոր խնդիրներում կատարված ճիշտ քայլերը: Դրանք աշխարհաքաղաքական զարգացումներն են:

Վերջինիս ներգործությունը մեր խնդիրների վրա նման է Հայաստանի տարածքում եղանակի փոփոխության վրա գլոբալ մթնոլորտային երևույթների ազդեցությանը, իսկ այդ երևույթները կազմավորվում և ընթանում են մայրցամաքի, օվկիանոսի, կամ մի քանի մայրցամաքների վրա: Թե ինչքան է տաքացել գետինը Երևանում, կամ ինչքան գոլորշի է օդ բարձրացել Սևանա լճի մակերեսից, ոչ մի նշանակություն չունի, եթե այս կողմ է շարժվում որևէ ցիկլոն հյուսիսից կամ հարավից: Թե որքան մեր գյուղատնտեսությունը և ինֆրակառույցները կտուժեն կամ կշահեն այդ ցիկլոնի շարժից, կախված է նրանից, թե որքան ճիշտ կլինեն մեր վերլուծությունները, և թե որքան մենք ունակ կլինենք պատրաստվել գալիքին:

-Իսկ ո՞րն է այդ գալիքը. ինչպես ասում են, ապագա կա՛, ի՞նչ ապագա կա Ադրբեջանի և Թուրքիայի օր օրի խորացող հարաբերությունների և ամբողջատիրական քաղաքականություն վարող տարածաշրջանային այդ երկու երկրների միջակայքում:

-Իլհամ Ալիևը հասկացավ, որ Ադրբեջանի չափերն ու բնակչությունը ունեցող երկիրը չի կարող ունենալ կայուն և կանխատեսելի ապագա՝ առանց որևէ հզոր դաշնակցի հետ ինտեգրվելու: Նա կարողացավ կողմնորոշվել միջազգային հարթակներում իրեն արվող առաջարկների մեջ և, հաղթահարելով Եվրոպական «ամուսնության» բարի հույսերը, սույն տարվա հունիսի 15-ին Թուրքիայի հետ ստորագրեց «Դաշնակցային հարաբերությունների Շուշիի դեկլարացիան», որը հնչում է այսպես՝ «Ցուցաբերելով համաձայնություն և աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ունեցող միջազգային հարցերում՝ Թուրքիան և Ադրբեջանը կիսում են ընդհանուր դիրքորոշում և խորացնում են երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Թուրքական համագործակցության խորհրդի, Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցությունը»:

Ի լրումն այս ամենին՝ պլանավորվում է Ադրբեջանում տեղակայել թուրքական ռազմական բազաներ, ինչը այդ միությունը կդարձնի իրապես պաշտպանված: Մենք պետք է խորապես վերլուծենք մեր իրավիճակը և ճիշտ գնահատենք «բազմավեկտորային» քաղաքականություն վարելու մեր հնարավորությունները, ինչը դարձնում է մեզ միայնակ տնտեսական պրոբլեմների և ռազմաքաղաքական վտանգների առջև: Ուզում եմ իմ պատասխանը ավարտել հարցով՝ մի՞թե մենք կարող ենք տնտեսական հետաքրքրություններով շահագրգռել ռազմատենչ հայտարարություններ և պատերազմ հրահրող գործողություններ անող Ադրբեջանին կամ Հայոց Ցեղասպանության կազմակերպիչ, Էնվերի հոգուն երկրպագող Թուրքիային:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում