Մհեր Գրիգորյանը՝ Արտաքին գործերի նախարա՞ր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունների ներսում այս պահին ՀՀ արտաքին գործերի նախարարի թեկնածուի փնտրտուքներ են։ Ինչպես հայտնի է, մայիսի 27-ից ԱԳ նախարարությունը նախարար ու փխնախարարներ չունի:
Այս պահին իշխանական փնտրտուքները կանգ են առել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա։ Բանն այն է, որ վերջինս ընդունված է ռուսական շրջանակների կողմից և ունի որոշակի փորձ և այդ պատճառով էլ ամենահավանական թեկնածուն է համարվում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Մհեր Գրիգորյանից պարզել, թե արդյոք նման պաշտոնի առաջարկ ստացել է, թե ոչ։
Վերջինս նշեց, թե իրեն նշանակելու մասին որևէ տեղեկություն չունի։ Հստակեցմանը՝ եթե նման առաջարկ լինի, կընդունի արդյոք, փոխվարչապետը պատասխանեց. «Կառավարության ձևավորման հետ կապված հարցեր այս պահին չեմ մեկնաբանում»: Ասել է թե՝ ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց մեր տեղեկությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել