Հայաստանից այս տարի արտահանվել է 21 հազար տոննա ծիրան
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը կառավարության նիստում անդրադարձավ գյուղմթերքի արտահանման գործընթացին, որի առնչությամբ գոհունակություն հայտնեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Վահան Քերոբյանը նշել է, որ մինչև այս պահը ծիրանի արտահանումը նախորդ ողջ տարվա նույն ժամանակահատվածի 7,2 հազար տոննայի համեմատ կազմել է 21 հազար տոննա:
«Մենք արդեն գերազացել ենք ամբողջ նախորդ տարվա ծավալը: Նախորդ տարի այդ ծավալը եղել է 19,7 հազար տոննա, իսկ այս տարի արդեն 21 հազար է, և կարծում ենք, որ կարող ենք հույս ունենալ 50-70 տոկոս ավել արդյունք ունենալ միայն ծիրանի մասով:
Ընդհանուր գյուղմթերքի մասով վիճակն էլ ավելի լավ է: Մենք մոտավորապես կրկնակի ավել գյուղմթերք ենք արտահանել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Կարծում եմ, որ տեմպը պահպանվելու է: Այս տարի էապես լավ արդյունք է լինելու թե 2019-ի, թե 2020-ի նկատմամբ»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել