Յունիբանկը KfW բանկի հետ համատեղ իրականացնում է բիզնես վարկավորման նոր ծրագիր
Յունիբանկը ընդլայնում է համագործակցությունը գերմանական KfW բանկի հետ և ՓՄՁ-ների համար սկսում է իրականացնել նոր վարկային ծրագիր: Ծրագրի շրջանակում մշակվել է երկու վարկատեսակ՝ «Անգրավ ՄՓՄՁ» և «ՄՓՄՁ», որոնք թույլ կտան միջին, փոքր և միկրո ձեռնարկություններին կապիտալ ներդրումների և ընթացիկ ծախասերի համար ստանալ վարկային միջոցներ:
«Անգրավ ՄՓՄՁ» վարկի գումարը կազմում է մինչև 5 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը՝ մինչև 60 ամիս, տարեկան տոկոսադրույքը՝ մինչև 12%: Այս վարկատեսակը նախատեսված է անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար, որոնք ցանկանում են օպտիմալացնել ֆինանսական ծախսերը և խուսափել կադաստրային, նոտարական և գրավի ապահովագրության հետ կապված լրացուցիչ ծախսերից: Անհրաժեշտության դեպքում գրավի դիմաց այս վարկի գումարը կարող է ավելացվել մինչև 1 միլիոն ՀՀ դրամով:
Ավելի մեծ ներդրումների պահանջ ունեցող ձեռնարկություններին Յունիբանկը առաջարկում է «ՄՓՄՁ» վարկը: Վարկը տրամադրվում է մինչև 12% տարեկան տոկոսադրույքով և մինչև 60 ամիս մարման ժամկետով: Վարկի գումարը կազմում է մինչև 160 միլիոն ՀՀ դրամ: Որպես գրավ ընդունվում են անշարժ և շարժական գույքը, ապրանքանյութական պաշարները, շրջանառու միջոցները և այլն:
«Մեր ծրագրի հիմնական նպատակն է բիզնեսին առաջարկել առավել ճկուն պայմաններ: Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է բիզնեսի յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկություններն ու կարիքները` մատչելի և արդյունավետ վարկատեսակ մշակելու համար: ճիշտ Ժամանակին ֆինանսավորումը, անհատական մոտեցումը և շահավետ պայմանները թույլ են տալիս մեր հաճախորդներին հնարավորինս արդյունավետ օգտագործել վարկային միջոցները և հասնել աճի և զարգացման նոր մակարդակի», - ասում է Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
2021 թվականի առաջին եռամսյակում Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9% -ով: Բիզնես վարկերի պորտֆելն այս տարվա մարտի վերջին կազմել է շուրջ 71,5 մլրդ դրամ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել