Նոր բունտ է հասունանում
«Իրավունք» թերթը գրում է. «Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում ԿԸՀ-ն պարտավոր է վճարել ընտրական հանձնաժողովի բոլոր անդամներին, հանձնաժողովի քարտուղարներին և նախագահներին:
Պարզվում է` մինչ օրս ԿԸՀ-ն որևէ լումա հանձնաժողովի անդամներին չի փոխանցել: «Իրավունքի» հետ զրույցում հանձնաժողովի անդամներից մեկը նշեց, որ դիմել է «ՎՏԲ» բանկ` գումարը ստանալու նպատակով, սակայն բանկից նշել են, որ ԿԸՀ-ի անփութության պատճառով մինչ օրս ԿԸՀ-ն համապատասխան ցուցակները բանկին չի փոխանցել:
«Իրավունքը» դիմեց ԿԸՀ-ի մամուլի պատասխանատու Հերմինե Հարությունյանին` հասկանալու համար, ինչու մինչ օրս հանձնաժողովի անդամներն իրենց հասանելիք գումարը չեն ստացել: Մեր հարցին ի պատասխան` ԿԸՀ-ի մամուլի պատասխանատուն նշեց, որ աշխատանքն ընթացքի մեջ է, պարզապես ԿԸՀ-ն խիստ ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում:
Ուշագրավ է, որ ԿԸՀ-ում տեղյակ չեն, որ անկախ աշխատանքային ծանրաբեռնվածությունից, ԿԸՀ-ն պարտավոր է հանձնաժողովի անդամներին վճարել հասանելիք 68.000 դրամ աշխատավարձը 10 աշխատանքային օրվա ընթացքում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել