ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները
2021թ.-ի ապրիլի 5-ին մեկնարկել էր #cashbackմարաթոն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի թվով 8-րդ համատեղ ակցիան:
Ակցիայի շրջանակներում հաճախորդներն հնարավորություն ունեին, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով առևտրային կետերում և ինտերնետ միջավայրում, կուտակել բոնուսային միավորներ և փոխանակել դրանք 20 հազ. ՀՀ դրամից մինչև 800 հազ. ՀՀ դրամ գումարի չափով նվերների/cashback-ի կամ կինոթատրոնի տոմսերի հետ՝ gifts.vtb.am կայքում:
Այսպիսով, ակցիայի արդյունքում մոտ 200 մասնակիցներ - ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերի քարտապաններ փոխանակել են կուտակված բոնուսային միավորներընվերների/cashback-ի և կինոթատրոնի տոմսերի հետ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջատար դիրքեր է գրավում թողարկված վճարային քարտերի քանակով: 2020թ․թողարկված քարտերի թիվը հասել է 360 հազարի (շուկայում մասնաբաժինը` 14%), աշխատավարձային քարտեր՝ 96 հազար (15%), կենսաթոշակային քարտեր` 114 հազար (36%):
Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն: Ակցիայի արդյունքում Բանկի Mastercard քարտերով անկանխիկ շրջանառության աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 53%:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհակալություն է հայտնում #cashbackմարաթոն ակցիայի բոլոր մասնակիցներին և խրախուսում է բոլոր հաճախորդներին ցուցաբերել ակտիվություն, հետևել Բանկի ակցիաներին և հատուկ առաջարկներին: Բանկը ոչ միայն աշխատում է նորարարական բանկային պրոդուկտների ներդրման և բանկային ծառայությունների կատարելագործման ուղղությամբ, այլ նաև իր հաճախորդների համար մշակում է հետաքրքիր, շահավետ առաջարկներ և հաճելի անակնկալներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող ակցիաների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/promotions հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել